Արշավ Ծովագյուղից Գոշ

Կիրակի՝ 22.10.2017

Իրականացնելու ենք լեռնային անցում Գեղարքունիքից Տավուշ: Արշավը սկսելու ենք Ծովագյուղից և ավարտելու ենք Գոշ գյուղում:

Սկզբում բարձրանում ենք դեպի Արեգունու լեռներում գտնվող Կակաչ լիճ և այնտեղից սկսում ենք անցում դեպի Գոշի լիճ:

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ (պարտադիր), մեկօրյա սնունդ, ջուր (առնվազն 1 լիտր), դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր: Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ նախատեսված քայլքի համար:

Արշավի մասին պատկերացում կազմելու համար դիտեք մեր նախորդ արշավի լուսանկարները

Երթուղու երկարությունը՝ 22 կմ

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)

Հանդիպման ժամը` 7:30

Մասնակցության արժեքը`6000 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝

Տրանսպորտը

Ուղեկցորդի ծառայությունը

Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին

Ծանոթացեք մեր առաջիկա արշավներին

Ծանոթացեք մեր նախորդ արշավներին

 

 

 

 

Comments

comments