Երանոսի լեռներ

Շաբաթ՝ 28.10.2017

Արշավ Երանոսի լեռներով Ազատ գետի հոսանքն ի վար:

Երանոսի լեռները, որպես արշավի երթուղի, մեր ամենաերկար ու ամենագեղեցիկներից երթուղիներից է: Արշավը սկսում ենք Գառնի գյուղից և անցնելով լեռնաշղթայի ողջ երկայնքով դուրս ենք գալիս Ազատի ջրամբարի պատնեշի մոտ:  Արշավի գրեթե ողջ ընթացքում քայլելու ենք լեռնաշղթայի կատարային մասով և վայելելու ենք վերևից բացվող աննկարագրելի տեսարանները, ներքևում` Ազատի ջրամբարը, հյուսիսում՝ Ողջաբերդի լեռները, հարավում` Երախի լեռները:

Ճանապարհին կտեսնենք նաև Երանոսի Սֆինքսը:

Երանոսի լեռները ցածր են, եղանակը տաք է և ձյուն չկա: Առավելագույն բարձրությունը՝ 1824 մ է:

Մեր նախորդ արշավի լուսանկարները կարող եք դիտել այստեղ` http://www.armgeo.am/eranos-mountains/

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ (պարտադիր), մեկօրյա սնունդ, ջուր (առնվազն 1 լիտր), դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր: Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացույով (նախատեսված քայլքի համար):

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)

Հանդիպման ժամը` 6:30

Մասնակցության արժեքը՝ 5000 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝

Տրանսպորտը

Ուղեկցորդի ծառայությունը

Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին 

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին հրաժարվողը պարտավորվում է վճարել գումարն ամբողջությամբ:

Մեր հետ առաջին անգամ մասնակցելու դեպքում պետք է անցնեք հետևյալ հղումով և լրացնեք տեղեկացված համաձայնությունը

Ծանոթացեք մեր առաջիկա արշավներին

Ծանոթացեք մեր նախորդ արշավներին

 

 

Comments

comments