Ծնունդարշավ

2012 թվականի դեկտեմբերի 17-ին բացվեց Armenian Geographic-ի էջը ֆեյսբուքում: Այն ժամանակ դեռ ոչ ոք չգիտեր ինչ ընթացք կստանա Հայկական աշխարհագրական նախագիծը: Այսօր արդեն ունենք բազմաթիվ հետևորդներ, ընկերներ ու գաղափարակիցներ:

Այս տարի մեր ծննդյան օրը համընկավ արշավի օրվա հետ և որոշեցինք ծնունդարշավ կազմակերպել:

Արշավի ուղղությունը Ձեր համար անհայտ է մնալու մինչև արշավի օրը: Արշավին կարող են մասնակցել մարդիկ ում համար կարևոր չէ ուր, կարևոր է ում հետ:

Արշավը լինելու է միջին բարդության: Ունենալու ենք ահագին ժամանակ խարույկի շուրջ անցկացնելու համար:

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ (պարտադիր), մեկօրյա սնունդ, ջուր (առնվազն 1 լիտր), դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր: Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)

Հանդիպման ժամը՝ 8:30

Մասնակցության արժեքը՝ 4000 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝

Տրանսպորտը

Ուղեկցորդի ծառայությունը

Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին հրաժարվողը պարտավորվում է վճարել գումարն ամբողջությամբ:

Մեր հետ առաջին անգամ մասնակցելու դեպքում պետք է անցնեք հետևյալ հղումով և լրացնեք տեղեկացված համաձայնությունը

Ծանոթացեք մեր առաջիկա արշավներին

Ծանոթացեք մեր նախորդ արշավներին

 

Մեկնաբանություններ