Վերելք Արտենի լեռ

Վերելք Արտենի լեռ

Այս կիրակի` 21.01.18

Վերելք Արտենի լեռ (2047 մ):

Արտենի լեռը էքստրուզիվ կոն է, որն ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների շարքում: Այն գերում է հեռվից իր թվացող դժվարամատչելիությամբ, բայց իրականում Արտենի լեռը ձմեռային լեռնագնացության համար շատ հարմար տարբերակ է, քանի որ հարաբերական բարձրությունը մեծ չէ:

Սկսում ենք բարձրանալ ծովի մակերևույթից մոտ 1500 մ բարձրությունից, այսինքն բարձրանում ենք մոտ 550 մետր:

Արշավի երկարությունը՝ 9 կմ
Օրվա վերջում կայցելենք Քաղենիի ամրոց, որը Հայաստանի պահպանված խոշոր բերդերից է:
Այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում Կամսարականների օրոք։

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ (պարտադիր), մեկօրյա սնունդ, ջուր (առնվազն 1 լիտր), դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր: Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)

Հանդիպման ժամը` 8:30

Մասնակցության արժեքը` 5000 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝

Տրանսպորտը

Ուղեկցորդի ծառայությունը

Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին հրաժարվողը պարտավորվում է վճարել գումարն ամբողջությամբ:

Մեր հետ առաջին անգամ մասնակցելու դեպքում պետք է անցնեք հետևյալ հղումով և լրացնեք տեղեկացված համաձայնությունը

Ծանոթացեք մեր առաջիկա արշավներին

Ծանոթացեք մեր նախորդ արշավներին

 

 

 

Մեկնաբանություններ