Վերելք Քարհատ լեռ

Կիրակի՝ 19.11.2017

«Մերն է» լեռնային նախագծի շրջանակներում կիրականացնենք էքսպեդիցիոն վերելք Քարհատ լեռ (2230 մ):

Քարհատ լեռը գտնվում է Լոռիում: Հանդիսանում է Վահագնի լեռների ամենաբարձր կետը:

Ճանապարհին ունենալու ենք կանգառ Ապարանի «Գնթունիք» խանութի մոտ:

Երթուղու երկարությունը՝ 15կմ

Հարաբերական բարձրությունը՝ 700 մ

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ (պարտադիր), մեկօրյա սնունդ, ջուր (առնվազն 1 լիտր), դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր: Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացույով (նախատեսված քայլքի համար):

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)

Հանդիպման ժամը` 7:30

Մասնակցության արժեքը` 6000 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝

Տրանսպորտը

Ուղեկցորդի ծառայությունը

Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին հրաժարվողը պարտավորվում է վճարել գումարն ամբողջությամբ:

Մեր հետ առաջին անգամ մասնակցելու դեպքում պետք է անցնեք հետևյալ հղումով և լրացնեք տեղեկացված համաձայնությունը

Ծանոթացեք մեր առաջիկա արշավներին

Ծանոթացեք մեր նախորդ արշավներին

 

Comments

comments