Armenian Geographic

Արջանոցի լեռներ

Լեռներ Գեղարքունիքի մարզում:  Փամբակի լեռների արևելյան  ճյուղավորությունն է, ձգվում է Ուղեո գագաթից (2736 մ)` Ձկնագետի աջ ափով, մինչև Ցամաքաբերդի թերակղզին՝ շուրջ 16 կմ երկարությամբ: Ամենաբարձր գագաթը Ուղեո լեռն է: Բարձր գագաթներից են  Ձոր լեռը (2629 մ), Սրբասարը (2405 մ),  Արջանոց լեռը (2385 մ):

Հյուսիսահայաց լանջերից սկիզբ է առնում Սարիջուր գետը, հարավահայաց լանջերից՝ Գոմրագետը և Ուռագետը:

Մեկնաբանություններ