Entries by armeniangeographic

Նժույգ լեռ

Նժույգ լեռ Նժույգ լեռը գտնվում է Լոռու մարզում: Հանդիսանում է Փամբակի լեռների ճյուղավորումներից մեկի՝ Արջուտի քամքոցի, ամենաբարձր կետը: Բարձրությունը  2470 մ է: Լեռը գտնվում է Սպիտակ և Պայտաջուր լեռների միջև, Լեռնանցք գյուղից 3 կմ հարավ –արևելք: Լանջերը ծածկված են մերձալպյան բուսականությամբ: Նժույգ և Կամար լեռների միջև է գտնվում Սպիտակի լեռնանցքը, որը շատ լավ երևում է […]

Վերելք Բազումթառ լեռ

Շաբաթ՝ 21.10.2017 «Մերն է» լեռնային նախագծի շրջանակներում իրականացնելու ենք էքսպեդիցիոն արշավ դեպի Սպիտակի լեռների ամենաբարձր կետ՝ Բազումթառ լեռ (2796 մ): Արշավը սկսելու ենք Պուշկինի լեռնանցքից և Սպիտակի լեռների ջրբաժանով քայլենք դեպի գագաթ: Հարաբերական բարձրությունը՝ 800 մ Երթուղու երկարությունը՝ 16 կմ Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ (պարտադիր), մեկօրյա սնունդ, ջուր (առնվազն 1 լիտր), դեղատուփ, […]

Ապակեքար լեռ

Կիրակի՝ 29.10.2017 Վերելք Ապակեքար լեռ (1651 մ) / Տավուշ: Արշավը սկսելու ենք Հաղարծին գյուղից և Ապակեքար լեռան գագաթով իջնենք Հովք գյուղ: Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ (պարտադիր), մեկօրյա սնունդ, ջուր (առնվազն 1 լիտր), դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր: Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ նախատեսված քայլքի համար: Հանդիպման վայրը` […]

Երանոսի լեռներ

Շաբաթ՝ 28.10.2017 Արշավ Երանոսի լեռներով Ազատ գետի հոսանքն ի վար: Երանոսի լեռները, որպես արշավի երթուղի, մեր ամենաերկար ու ամենագեղեցիկներից երթուղիներից է: Արշավը սկսում ենք Գառնի գյուղից և անցնելով լեռնաշղթայի ողջ երկայնքով դուրս ենք գալիս Ազատի ջրամբարի պատնեշի մոտ:  Արշավի գրեթե ողջ ընթացքում քայլելու ենք լեռնաշղթայի կատարային մասով և վայելելու ենք վերևից բացվող աննկարագրելի տեսարանները, ներքևում` […]

Արշավ Ծովագյուղից Գոշ

Կիրակի՝ 22.10.2017 Իրականացնելու ենք լեռնային անցում Գեղարքունիքից Տավուշ: Արշավը սկսելու ենք Ծովագյուղից և ավարտելու ենք Գոշ գյուղում: Սկզբում բարձրանում ենք դեպի Արեգունու լեռներում գտնվող Կակաչ լիճ և այնտեղից սկսում ենք անցում դեպի Գոշի լիճ: Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ (պարտադիր), մեկօրյա սնունդ, ջուր (առնվազն 1 լիտր), դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր: […]

Բաղացսար

Բաղացսար լեռնագագաթը գտնվում է Սյունիքի մարզում: Բարձրությունը 3249 մ է: Հանդիսանում է Մեղրու լեռների ամենաբարձր կետը: Լեռը ձգվում է հս-արմ-ից դեպի հվ-արլ.՝ 4-5 կմ երկարությամբ: Արմ.-ից միանալով Լճկուտ, հվ.-ից՝ Ճգնավոր լեռնագագաթներին, նրանց հետ կազմում ջրբաժան Ողջի և Մեղրի գետերի միջև: Լեռան լանջերը զառիթափ են և ծածկված ալպյան բուսականությամբ: Բաղացսարի հարավ արևելյան լանջերից է սկիզբ առնում […]

Ծարասար

Ծարասարը գտնվում է Գեղարքունիքի մարզի և Արցախի սահմանագլխին, Վերին Շորժա գյուղից 8 կմ հարավ-արևելք: Բարձրությունը 3427 մ է: Հանդիսանում է Արևելյան Սևանի լեռնաշղթայի ամենաբարձր կետը: Ծարասարի հյուսիսային լանջից է սկիզբ առնում Մասրիկ գետի աջ՝ Լուսնաձոր վտակը: Ծարասարի լանջերը ծածկված են մերձալպյան և ալպյան մարգագետիններով, իսկ բարձրադիր մասերում, որտեղ տարածված են կարկառները՝ ժայռային բույսերով: Լուսանկարները՝ Սասուն […]

Վերելք Վարագ (Վան) և Մարաթուկ (Սասուն)

Սեպտեմբերի 16-21 արշավ Արևմտյան Հայաստանում (6 օր 5 գիշեր, որից 4-ը ոչ աշխատանքային օրեր են): Արկածների և լեռների սիրահարներին առաջարկում ենք միանալ մեր էքսպեդիցիոն ճանապարհորդությանը դեպի Հայկական լեռնաշխարհի սիրտը` Վարագից մինչև Մարաթուկ: Այցելելու ենք հայտնի և անհայտ վայրեր, լողալու ենք Վանա լճում, շփվելու ենք տեղացիների հետ, բարձրանալու ենք Վասպուրականի հայտնի Վարագ լեռը (3200 մ), որտեղից […]

Փառակատար լեռ և Արտավանի լիճ

Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Լուսինե Պառավյանի, Վահրամ Դավոյանի և Տիգրան Շահբազյանի