Բաղացսար / Մեղրու լեռներ

Բաղացսար

Բաղացսար լեռնագագաթը գտնվում է Սյունիքի մարզում: Բարձրությունը 3249 մ է: Հանդիսանում է Մեղրու լեռների ամենաբարձր կետը: Լեռը ձգվում է հս-արմ-ից դեպի հվ-արլ.՝ 4-5 կմ երկարությամբ: Արմ.-ից միանալով Լճկուտ, հվ.-ից՝ Ճգնավոր լեռնագագաթներին, նրանց հետ կազմում ջրբաժան Ողջի և Մեղրի գետերի միջև: Լեռան լանջերը զառիթափ են և ծածկված ալպյան բուսականությամբ: Բաղացսարի հարավ արևելյան լանջերից է սկիզբ առնում Կալեր գետը:

Տեսանյութը՝ Գագիկ Սարգսյանի

Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Աղասի Մարտիրոսյանի և Տիգրան Շահբազյանի

Մեկնաբանություններ