Բովաքար լեռ

Բովաքար լեռ

Բովաքարի լեռնաշղթան գտնվում է Լոռու և Տավուշի մարզերում՝ Գուգարաց լեռների հարավային մասում: Սկսվում է Գուգարաց լեռների Բազեաքար գագաթից և ձգվում հվ-արմ ուղղությամբ դեպի Կապտասարը, ապա թեքվում հս-արմ.՝ մինչև Բովաքար գագաթը, այնուհետև փոխելով ուղղությունըդեպի հվ-արմ՝ հասնում Կապուտակ գագաթին և այստեղից հս-արմ. ուղղությամբ իջնում Գայլաձորի կիրճը: Երկարությունը՝ 36 կմ: Լեռների հս-արմ. և հվ. լանջերն անտառապատ են: Ամենաբարձր կետը Բովաքար լեռն է  (3016 մ):

Բովաքար լեռնագագաթը գտնվում է Մարգահովիտ գյուղից 6 կմ հյուսիս: Բովաքարի արևելյան լանջից է սկիզբ առնում Դեբեդի աջ՝ Ալարեքս վտակը: Լեռնակատարը սեղանակերպ է, լանջերը ծածկված են քարակույտերով, մերձալպյան և ալպյան բուսականությամբ:

Մեկնաբանություններ