Գլուտ և Վարդուտ

Կամատուրի լեռներ և Գլուտ լեռ

Կամատուրի լեռները գտնվում են Լոռու մարզում: Հանդիսանում են Տափերի լեռների արևելյան ճյուղավորությունը: Սկսվում են Մեծտուն գագաթից և արլ. ուղղությամբ ձգվում մինչև Հովանաձոր գետի հովիտը: Երկարությունը՝ 3,5 կմ: Ամենաբարձր կետը Գլուտ լեռն է: Գլուտ լեռը գտնվում է Հովանաձոր գետի աջ կողմում, Հովնանաձոր գյուղից 2 կմ հս.: Բարձրությունը՝ 2105 մ է: Գլուտի հս.-արլ. լանջին է գտնվում Աճարկուտ աղբյուրը: Լեռան լանջերը ժայռոտ են և ծածկված մարգագետնային բուսականությամբ: Գագաթը հստակ արտահայտված չէ:

Սպիտակագլուխ անգղ

Սպիտակագլուխ անգղը ճախրում էր Վարդուտ և Գլուտ լեռների վրայով

Ի սկզբանե մենք որոշել էինք բարձրանալ միայն Գլուտ լեռը, բայց երբ Գլուտից տեսանք ինչ հեռավորության վրա է գտնվում Վարդուտը, որոշեցինք բարձրանալ նաև Տափերի լեռների ամենաբարձր գագաթը:

Տափերի լեռներ և Վարդուտ լեռ

Տափերի լեռները գտնվում են Լոռու մարզում: Հանդիսանում են Լեջան լեռնազանգվածի հվ.-արլ. ճյուղավորությունը: Սկսվում են Լեջան գագաթից և հվ.-արլ. ուղղությամբ ձգվում մինչև Մեծտուն գագաթը, որտեղից փոխելով ուղղությունը դեպի հվ.արմ.՝ իջնում Ձորագետի կիրճը: Երկարությունը՝ 12 կմ: Ջրբաժան են Հովանաձոր և Մենձոր գետերի միջև: Ամենաբարձր կետը Վարդուտ լեռն է: Բարձրությունը՝ 2353 մ է:

Վարդուտը գտնվում է Մենձոր և Հովանաձոր գետերի միջև, Հովնանաձոր գյուղից 5 կմ հս.արմ.: Վարդուտի լանջերը ջրառատ են, ծածկված են քարակույտերով և մարգագետնային առատ բուսականությամբ:

 

Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի և Աղասի Մարտիրոսյանի

Քարհատ լեռ / Վահագնի լեռներ

Քարհատ լեռ

Վահագնի լեռներ

Վահագնի լեռները հանդիսանում են Բազումի լեռների հս-արլ ճյուղավորումը: Լեռնաշղթան սկսվում է Շատեր գագաթից և հս-արլ. ուղղությամբ ձգվում մինչև Գայլաձորի կիրճը: Երկարությունը՝ 16 կմ: Ջրբաժան է Վահագնի և Անտառամուտ գետերի միջև: Լեռների հյուսիսային և հարավային լանջերն անտառապատ են: Ամենաբարձր կետը Քարհատ լեռն է (2230 մ):

Гора Сарцапат / Горы Армении

Սառցապատ լեռ

Իջևանի լեռները գտնվում են Տավուշի մարզում: Հանդիսանում են Գուգարաց լեռների հվ-արլ ճյուղավորությունը: Լեռնաշղթան սկվում է Գուգարաց լեռների Բազեաքար գագաթից և հս-արլ. ուղղությամբ ձգվում մինչև Աղստև և Սառնաջուր գետերի միախառնման վայրը: Երկարությունը՝ 32 կմ: Ջրբաժան է Սառնաջուր և Դեղինաղբյուր գետերի միջև: Լեռների հս-արլ. և հվ-արլ. լանջերն անտառապատ են: Ամենաբարձր կետը Սառցապատ լեռն է (2532 մ):

Սառցապատ լեռնագագաթը գտնվում է Արոսագետ և Սառնաղբյուր գետերի միջև, Հաղարծին գյուղից 7 կմ հս-արմ.: Սառցապատի լանջին է գտնվում Շատվոր աղբյուրը: Լեռան լանջերը զառիթափ են և ծածկված մարգագետնային բուսականությամբ:

Արշավներ Հայաստանում

Կարմիր Թև լեռ

Կարմիր Թև լեռը հանդիսանում է համանուն լեռնաշղթայի ամենաբարձր կետը: Բարձրությունը 2582 մ է: Գտնվում է Արագածոտնի մարզում, Սարալանջ գյուղոից 2.2 կմ հս-արլ: Կարմիր Թևի հս-արմ. լանջից է սկիզբ առնում Քասաղի ձախ՝ Սարիառու վտակը: Լեռան լանջերը ծածկված են թփուտներով և սաղարթավոր ծառերով, հյուսիսային լանջերի ցածրադիր մասերը՝ կաղնու և բոխու անտառներով: