Armenian Geographic

Չքնաղի լեռներ

Լեռներ Լոռու մարզում՝ Բազումի լեռների կենտրոնական մասում: Ձգվում են հյուսիս արևմուտքից՝  Հեղեղուտի լեռնանցքից,  մինչև հարավ արևելք ` Չքնաղ գետի ակունքները: Ամենաբարձր  գագաթը Երկայնասար լեռնագագաթն է՝ 2898 մ , երկարությունը` 15 կմ: Բարձր գագաթներից են նաև Չքնաղը՝ 2837  մ, Աքլորավերը՝ 2439 մ:

Հարավահայաց լանջերից սկիզբ են առնում  Մեծատուն, Մագո, Գոգարան, Օձիձոր, Շենավան գետակները,  հյուսիսահայաց լանջերից՝ Կղզյակ գետակը:

 

Մեկնաբանություններ