Armenian Geographic

Եղնախաղի լեռներ

 

Եղնախաղի լեռները ձգվում է ՀՀ-ի,  Վրաստանի և Թուրքիայի սահմանագլխին: Երկարությունը` 15 կմ:  Առվելագույն բարձրության հասնում է Մեծ Եղնախաղ գագաթում՝ 3042 մ:  Լեռները բնորոշվում են խոր հովիտներով, ժայռային կատարներով: Աչքի են ընկնում մակերևութային ջրերի առատությամբ: Լեռնալանջերց ցած են հոսում փոքրիկ գետակներ: Լեռներն ստանում են բավականին շատ տեղումներ, որոնք ներծծվելով հարավային մասից դուրս են գալիս և սնում են Կարսա գետը: Դեպի Աշոտցքի սարավանդ են իջնում Կարմիրկող և Կապույտկող գետակները, որոնք սնում են Արփի լճին: Հրաբխային գագաթները պատահում են կղզիների ձևով։ Լեռնաշղթայի բարձր մասերում տարածվում է ալպյան բուսականությունը:

Մեկնաբանություններ