ՀՀ երկրաբանություն

Հայաստանի տարածքը գտնվում է Ալպհիմալայան ծալքավոր մարզի Տավրոս-կովկասյան հատվածի ներքին խոշոր տեկտոնական կառույցի՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում և բնորոշվում է բարդ երկրաբանական առանձնահատկություններով։ Վաղ անցյալում Լավրասիա, Գոնդվանա ընդարձակ մայրցամաքների միջև գոյություն է ունեցել Թետիս օվկիանոսը՝ ալպհիմալայան երկրակամարածալքային իջվածքը։ Հետագայում, բազմիցս կրկնվող լեռնակազմական շարժընթացների հետևանքով, Գոնդվանայի արաբական ելուստի և Լավրասիայի արևելաեվրոպական սալի միջև ձևավորվել են մարզի ծալքավոր և բեկորային համակարգերը։ Երկրակեղևի […]