Armenian Geographic

Գնդասարի լեռներ

 Գտնվում է Վարդենիսի լեռների արմ. հատվածում: Ձգվում է  Գնդասար գագաթից մինչև Վարդենյաց լեռնանցքը:  Ամենաբարձր գագաթը Մկնասար լեռն է (2947 մ) , երկարությունը` 16 կմ: Գնդասարի լեռներից դեպի հարավ  արևելք ձգվում են  Քարկատարի լեռերը:

Հյուսիսահայաց լանջերից սկիզբ են առնում Փոքր Արգիճի, Առվակն վտակները, որոնք Գայլաձորի վտակներն են, իսկ վերջինս՝ Արգիճի գետի վտակն է: Հարավահայաց լանջերից սկիզբ են առնում Արփա գետի մի քանի վտակներ:

 

Մեկնաբանություններ