Armenian Geographic

Գուգարաց լեռնաշղթա

 

Լեռնաշղթան ձգվում է Պապաքարի  լեռնաշղթայից մինչև Բազումի՝  Բովաքար զանգված: Լեռնաշղթան միջին բարձրության է, իսկ առավելագույն բարձրության հասնում է կենտրոնական մասում՝ Դժարսար (Չաթին)  գագաթում՝  2244 մ:

 Դեպի Դեբեդի  հովիտ  և հյուսիս արևելք են իջնում մի շարք լեռնաբազուկներ:  Դեպի Դեբեդ է իջնում Սևորդյաց լեռնաբազուկը, որն ունի խիստ թեք լանջեր և նապաստում է Լոռվա ձորի առաջացմանը: Դեպի հյուսիս արևելք իջնում են Ոսկեպարի և Մթնասարի լեռնաբազուկները, որոնք միմյանցից առանձնացնում են Ոսկեպար, Մթնաձոր և Հաղարծին գետակները: Այս լեռնաշղթաններն ունեն գրեթե  նույն բարձրություններն:

Գուգարաց լեռնաշղթայի  հարավային մասից սկսվում և մինչև Իջևան  է ձգվում Հովքի կամ Իջևանի լեռները, որը մասնատված է մի շարք սողանքներով, որոնք ավելի ակտիվ են դեպի Աղստևի հովիտ իջնող լանջերին: Արևելյան մասի անտառապատվածությունը բացատրվում է նրա դիրքով, այս լանջերը համարվում են արտաքին լանջեր, որոք իրենց վրա են կրում Կասպից ծովից Հայաստանի տարածք ներթափանցող խոնավ օդային զանգվածների ազդեցությունը: Լեռնաշղթայի հյուսիսում ձևավորվել է Պապաքարի լեռները, որոնք ամբողջովին պատված են տափաստանային բուսականությամբ:

Մեկնաբանություններ