Հարսնաքար լեռ

Հարսնաքար լեռը Փամբակի լեռնաշղթայի  բարձր գագաթներից է, բարձրությունը՝ 2483 մ: Գտնվում է Շիրակի մարզում՝ Ջրառատ գյուղից 3,5 կմ  հյուսիս արևելք: Հիմքում ընկած են հրաբխային և հրաբխանստվածքային ապարները: Լեռը ներարկված է ինտրուզիաներով:

Հարավ արևմտյան լանջերը թույլ են մասնատված և մեղմաթեք են: Այստեղ ցածրադիր մասերում տարածված են տափաստանները, իսկ ավելի բարձր՝ ալպյան  մարգագետինները, որտեղ տարածված բուսատեսակներից են շյուղախոտը, գինարբուկը, զանգակածաղիկը, գայլաթաթը և այլն:  Գագաթային մասը զուրկ է բուսականությունից, այստեղ ապարները մերկացած են և ենթարկվում են ակտիվ հողմանահարման: Հյուսիս արևելյան լանջերը խիստ զառիթափ են և գրեթե զուրկ են բուսականությունից:

Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի, Հրաչուհի Այվազյանի, Արթուր Մանուչարյանի

Comments

comments