Ծովագյուղից գոշ

Ծովագյուղից Գոշ

Ծովագյուղը գտնվում է Սևանի ափին՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս: Բնակչությունը գաղթել է Արևմտյան Հայաստանի Արծափ գյուղից: Գտնվում է ծովի մակարդակից 2020 մ բարձրության վրա:

Ծովագյուղից 1,7 կմ հյուսիս-արևելք գտնվում է Կակաչ լիճը, որին հաճախ Ծովագյուղի լիճ են անվանում: Լճի բարձրությունը ծովի մակարդակից 2300 մ է, մակերեսը՝ 1 հա:

Մեր երթուղին սկսվում է Ծովագյուղից: Անցնելով Կակաչ լճակը շարունակում ենք ճանապարհը Արեգունի լեռներով դեպի Գեղատափ: Գեղատափից ճանապարհը շարունակվում է դեպի Գոշի լիճ և ավարտվում Գոշ գյուղում:

Գոշի լիճը գտնվում է Գոշ գյուղից 2,2 կմ դեպի հարավ-արևելք: Առաջացել է սողանքապատվարային պրոցեսների հետևանքով: Առավելագույն խորությունը 8 մ է:

Երթուղու երկարությունը՝ 23 կմ:

Լուսանկարները՝ Նորայր Հովհաննիսյանի, Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Շահբազյանի

Comments

comments