Սվանեթ

Սվանեթ / արշավ Վրաստանում

Սվանեթի արշավը մեր ամենագեղեցիկ և հագեցած արշավային ուղղություններից է: Այն սկսել ենք կազմակերպել 2013-ից: Ամեն տարի ավելի կատարելագործել ենք ծրագիրը և այս տարի առաջարկում ենք միանալ 2017 թ-ի ճանապարհորդությանը,որը տեղի կունենա օգոստոսի 24-ից 30-ը:

Ճանարհորդության երթուղին ընտրված է առողջ, միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձանց համար: Այն կհետաքրքրի ինչպես փարձառու արշավականներին այնպես էլ սկսնակներին: Մասնակցության համար հատուկ պատրաստվածություն պետք չի: Արշավների ժամանակ մեզ հետ վերցնելու ենք միայն փոքր ուսապարկեր՝ այդ օրվա անհրաժեշտ պարագաներով: Գիշերակացը լինելու է հարմարավետ ու մաքուր հյուրատներում:

Եթե հետաքրքրեց ուրեմն ծանոթացեք մանրամասներին:

Սվանեթ / Վրաստան

Սվանեթ / Վրաստան

Սվանեթը Վրաստանի հյուսիս-արևմտյան պատմական շրջանն է: Տարածվում է Ինգուրի գետի բարձրալեռնային հովտի վերին հոսանքում: Վերին Սվանեթը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում հայտնի է իր ճարտարապետական գանձերով (մասնավորապես 9-12-րդ դարում կառուցված աշտարակ-ամրոցներով, որոնք մինչ օրս բնակելի են) և աննկարագրելի բնության հրաշքներով (սարեր, ձորեր, ջրվեժներ, սառցադաշտեր, լեռնանցքներ և այլն):

սվանեթ

Ուղևորության տևողությունը` 7 օր, 6 գիշեր

Օր 1: Թբիլիսի

7:00 Երևանից ուղևորվում ենք Թբիլիսի: Հյուրատանը տեղավորվելուց հետո կզբոսնենք Թբիլիսիում, կայցելենք տեսարժան վայրեր:

Թբիլիսի

Թբիլիսի

Օր 2: Աշտարակների քաղաք

Առավոտյան Թբիլիսիից մեկնում ենք Վերին Սվանեթի կենտրոն` Մեստիա: Մեստիա կհասնենք երեկոյան: Կզբոսնենք Մեստիայով, կծանոթանանք այդ ինքնատիպ աշտարակներով քաղաքին և կհամտեսենք սվանական ուտեստները: Ի դեպ աշտարակ-ամրոցները երեկոյան շատ գեղեցիկ լուսավորված են լինում:

Մեստիա

Մեստիա

Օր 3: Սվանեթը թռչնի թռիչքի բարձրությունից

Առավոտյան այցելում ենք աշխարհահռչակ լեռնագնաց Միխաիլ Խերգիանիի տուն-թանգարան, որտեղ կծանոթանանք խորհրդային լեռնագնացության մի հատվածին` Խերգիանիի կենսագրությանը, կտեսնենք ինչ պայմաններում են ապրել սվանները և ինչ նպատակով են կառուցել այդ բնակելի ամրոց-աշտարակները:

Ի դեպ Խերգիանիի տուն-թանգարանում մենք արդեն ստեղծել ենք մի անկյուն, որտեղ ներկայացված են սովետական ժամանակաշրջանի հայկական լեռնագնացության մի քանի նմուշ:

Այնուհետև կիրականացնենք արշավ դեպի Մեստիայի հանրահայտ <<Խաչ>>-ը, որը գտնվում է բարձր տեղանքում և այնտեղից բացվում են անկրկնելի տեսարաններ դեպի Կովկասյան լեռների տարբեր ճյուղավորումները, իսկ ներքևում երևում են Սվանեթի գյուղերը:

Մեր առաջին պաշտոնական այցը

Մեր առաջին պաշտոնական այցը

Օր 4: Շդուգրա ջրվեժ և Ուշբայի սառցադաշտ 

Առավոտյան մեկնում ենք Բեչո: Այստեղ մի փոքրիկ գյուղից սկսում ենք մեր արշավը դեպի Շդուգրա ջրվեժ, որը գահավիժում է մոտ 150 մ բարձրությունից: Այն գտնվում է Ուշբա լեռան հյուսիս-արևմտյան լանջերին, որը սահմանակցում է Ռուսաստանի Դաշնության Կաբարդինո-Բալկարիայի հանրապետության հետ:

Ջրվեժի գեղեցկությամբ կհիանանք հեռվից, քանի որ մոտենալն անհնար է:

Ջրվեժը տեսնելուց հետո կշարունակենք մեր արշավը մինչև Ուշբայի սառցադաշտ: Այստեղ բացի սառցադաշտ տեսնելուց կտեսնենք նաև Կովկասյան լեռների ամենահայտնի լեռներից մեկը՝ Ուշբան այլ անկյան տակ:

արշավ Վրաստանում

Դեպի Շդուգրա ջրվեժ

Օր 5: Սև ծով 

Առավոտյան մեկնում ենք ծով: Տեղավորվում ենք հյուրանոցում: Ազատ ժամանց: 

Սև ծովի ափին

Սև ծովի ափին

Օր 6: Ծով 

Ծովափնյա հանգիստ

Ծովափնյա հանգիստ

Ծովափնյա հանգիստ

Օր 7: Վերադարձ

Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք դեպի Երևան: Վերադարձի ճանապարհին կլինեն կանգառներ Զուգդիդիում, Բորժոմիում և Ախալքալաքում:

Արժեքը` 235 $ /համարժեք դրամ/ 

Գինը հաշվարկված է 12 և ավել մասնակցի համար:

8-12 մասնակցի դեպքում արժեքը կկազմի 290 $-ին համարժեք դրամ:

Արժեքի մեջ ներառված է՝

Տրանսպորտ

Ուղեկցորդի ծառայություններ

Գիշերակացը հյուրատներում (Թբիլիսի, Մեստիա)

Ուշադրություն

Ճանապարհորդության արժեքի մեջ միայն սնունդը ներառված չէ: Հյուրատանը կարող ենք օգտվել խոհանոցից և պատրաստել մեր ուզածը (բնակավայրերում կան և խանութներ և արագ սնման կետեր մատչելի գներով, այնպես որ սննդի հարցը հեշտ լուծելի է)

Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք` 043 00 51 65 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին 

Սվանեթի մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար ստորև դիտեք մեր նախորդ արշավների լուսանկարները

Comments

comments