Armenian Geographic

Կապրուսարի լեռներ

Ծալքաբեկորավոր լեռներ Սյունիքի մարզում: Բարգուշատի լեռների հյուսիսային ճյուղավորություններից: Երկարությունը՝ 11 կմ է: Ամենաբարձր գագաթը՝ Եսայուսար լեռն է (3025 մ): Բարձր գագաթներից են նաև Շահինի (2431 մ), Քարաժայռ (2931 մ), Կապրուսար (2842 մ), Քամոտ  (2293 մ)  լեռնագագաթները:  

Արևելյան լանջերից սկիզբ են առնում Շենաթաղ, Շամբ գետակները, արևմտյան լանջերից՝ Այգիգետի մի քանի վտակներ:

Մեկնաբանություններ