Armenian Geographic

Կարմիրի լեռներ

Ծալքաբեկորավոր լեռներ Գեղարքունիքի մարզում:Արեգունու լեռների ճյուղավորություններից է: Ձգվում է  Կարմիրի լեռնանցքից դեպի հս-արմ.` Գետիկ, Բարեբեր և Դրախտիկ գետերի միջև, Կալավան գյուղից 4 կմ հվ-արլ.: Ամենաբարձր  գագաթը՝ Պուտաքարն է (2743 մ):  Բարձր գագաթներից են նաև Խայտասարը (2582 մ), Կենացբլուր լեռը  (2428 մ):

Հյուսիսահայաց լանջերից սկիզբ են առնում Կարմիրջուր, Խնձորուտ, Գեղաձոր և մի  քանի այլ գետակներ: Հարավահայաց լանջերից՝ Մակավաջուր, Երկայնաձոր գետակները, որոնք թափվում են Սևանա լիճ:

Մեկնաբանություններ