Միափոր լեռ

Միափոր լեռ

Միափորի լեռնաշղթան գտնվում է Գեղարքունիքի և տավուշի մարզերի սահմանագլխին: Ձգվում է Աղստևի հովտից արևելք՝ մինչև Քաշաթաղ լեռ: Երկարությունը 54 կմ է, առավելագույն բարձրությունը 2993 մ (Միափոր լեռ):  Ծալքաբեկորավոր լեռնաշղթա է: Հյուսիսային և արևելյան լանջերից ճյուղավորվում են Պայտասարի, Հախումի, Տավուշի, Կենաց և Խնձորուտի լեռնաշղթաները, սկիզբ առնում Հախում, Տավուշ, Խնձորուտ գետերը: Լանջերը՝ անտառապատ են: Բարձրադիր գոտում լանդշաֆտը լեռնամարգագետնային է: հարավ-արևմտյան լանջերը ներառված են Դիլիջան ազգային պարկի տարածքի մեջ:

Եկվորների կողմից լեռը կոչվել է Մուրղուզ, որն ավելի լայն շրջանառություն է ստացել: Օգտագործենք հայկական անվանումները և դուրս մղենք օտար տեղանունները մեր լեռնաշխարհից:

Մեկնաբանություններ