Armenian Geographic

Մթնասարի լեռներ

Լեռներ Տավուշի մարզում, Գուգարաց լեռների հս-արլ. ճյուղավորությունն է: Ձգվում է Պաղակն լեռնագագաթից մինչև Ադրբեջանի տարածք: Երկարությունը` 38 կմ է: Բարձր գագաթներից են Խատուտիկ լեռը՝ 1964 մ, Պայտաթափը՝ 1979 մ, Ճիլիսը՝ 1916 մ, Արածո լեռը՝ 1868 մ:    Հյուսիսահայաց լանջերից սկիզբ են առնում  Քարահան գետի մի շարք վտակներ, հարավահայաց լանջերից՝ Աղստևի մի քանի վտակներ:

Մեկնաբանություններ