Վերելք Նեմրութ և Սիփան

Արշավը տեղի կունենա 2017 թ.-ի օգոստոսի 5-9 (5 օր 4 գիշեր)

 

Լեռնագնացության և արշավների հետ համադրել ենք նաև պատմամշակութային վայրերի այցելությունը և ստացել հինգօրյա արկածային ծրագիր Վանա լճի շուրջ:

Օր 1: Երևան – Ծովակ Հյուսիսո – Անի

Երևանից շարժվում ենք գիշերը: Բավրայի անցակետով մտնում ենք Վրաստան և նորաբաց վրաց-թուրքական անցակետով մտնում ենք Թուրքիայի տարածք: Առաջին կանգառը լինելու է Ծովակ Հյուսիսո (Չըլդըր) լճի ափին:

Ծովակ Հյուսիսո

Ծովակ Հյուսիսո

Հաջորդ կանգառը կլինի Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անիում: Անիում շրջայցից հետո ուղևորվում ենք Բայազետ:

Գիշերակացը հյուրանոցում:

 

Օր 2: Բայազետ – Վանա լիճ – Նեմրութի խառնարան

Հայկական լեռնաշխարհում կա 2 գործող հրաբուխ՝ Նեմրութն ու Թոնդրակը: Բայազետից դեպի Վան ճանապարհն անցնում է Թոնդրակի լանջերով, իսկ գիշերակացը լինելու է Նեմրութի խառնարանում:

Թոնդրակ

Թոնդրակ լեռան տեսարանը Բայազետ-վան ճանապարհից

Վաղ առավոտյան մեկնում ենք դեպի Վանա լիճ: Կմտնենք Վան քաղաք, կտեսնենք «Մհերի դուռ» կամ «Ագռավու քար» կոչվող քարաժայռը։ Ըստ ավանդության այդտեղ փակված է աշխարհի անարդարություններից խռոված «Սասնա ծռեր» դյուցազներգության վերջին հերոսը՝ Փոքր Մհերը:

Մհերի դուռը

Մհերի դուռը

Նավով կգնանք Աղթամար կղզի: Աղթամար կղզում է գտնվում Սուրբ Խաչ եկեղեցին: Վանա լճում լողալուց և հանգստանալուց հետո ուղևորվում ենք դեպի Նեմրութ լեռ:

Վանա լիճ

Վանա լիճ

Մեքենան ոլորապտույտ ճանապարհներով մեզ կհասցնի Նեմրութի խառնարան, որն ամենամեծն է Հայկական լեռնաշխարհում:

Նեմրութ հրաբուխ

Նեմրութ հրաբուխ

Նեմրութի խառնարանում

Նեմրութի խառնարանում

Գիշերակացը վրաններում:

 

Օր 3: Նեմրութ – Սիփան

Առավոտյան կիրականացնենք արշավ Նեմրութի խառնարանից դեպի գագաթ: Գագաթից բացվում է տեսարան դեպի Հայկական լեռնաշխարհի ամենամեծ խառնարանը՝ Նեմրութի կալդերան: Մյուս կողմում երևում է Վանա լիճը:

Նեմրութի խառնարանային լճերը

Նեմրութ հրաբուխ

Նեմրութ հրաբուխ

Նեմրութ հրաբուխ

Հարաբերական բարձրությունը՝ 500 մ

Վերելքը տևում է 2-3 ժամ:

 

Այնուհետև իջնում ենք մեքենայի մոտ ու շարունակում ճանապարհը դեպի Սիփան: Ճանապարհն անցնում է Վանա լճի արևմտյան ափով: Ճանապարհին կունենանք դադար, կլողանք Վանա լճում և կշարունակենք ճանապարհը դեպի Սիփանի լանջին գտնվող ճամբարատեղ:

Վանա լիճ

Վանա լիճ

Գիշերակացը վրաններում:

 

Օր 4: Վերելք Սիփան լեռ (4058 մ)

Վաղ առավոտյան սկսում ենք վերելքը դեպի գագաթ:

Սիփան

Սիփան

Հարաբերական բարձրությունը՝ 1500 մ

Վերելքը տևում է 6-7 ժամ:

 

Գիշերակացը հյուրանոցում:

 

Օր 5: Վերադարձ Երևան

Վերադարձի ճանապարհին կունենանք կանգառ Կարսում: Կտեսնենք Առաքելոց վանքն ու Կարսի բերդը:

Առաքելոց վանքը Կարսի բերդից

Առաքելոց վանքը Կարսի բերդից

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան քնապարկ և ներքնակ: Ովքեր չունեն կարող են վարձակալել:

Վրանային ճամբարը լինելու է մեքենայի կողքը: Մեր վրանները, քնապարկերը, սնունդը և մնացած ամեն ինչը մեզ հետ տանելու անհրաժեշտություն չունենք, բոլոր իրերը մնալու են ճամբարում: Նեմրութ և Սիփան բարձրանալու ենք փոքր ուսապարկերով, որոնց մեջ կլինեն այդ օրվա համար անհրաժեշտ պարագաները:

11-14 մասնակցի դեպքում մասնակցության արժեքը կկազմի 290 $ (համարժեք դրամ)

 

Արժեքի մեջ ներառված է՝

Տրանսպորտը

Ուղեկցորդի ծառայությունները

Մուտքի վիզայի գումարը 

2 գիշերակաց հյուրանոցում

2 նախաճաշ

Անիի մուտքի տոմսը

Աղթամար կղզի տանող նավի և մուտքի գումարը

Վրանների տրամադրումը

 

Սնունդը արժեքի մեջ ներառված չէ: Ճանապարհներին կան արագ սնման կետեր: Վրանային ճամբարի համար անհրաժեշտ սնունդը կարող ենք գնել Երևանից:

Comments

comments