ԲԱՐԻ  ԳԱԼՈՒՍՏ  ԱՌԱՋԻՆ  ՀԱՅԿԱԿԱՆ  ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ  ԿԱՅՔ

նախագիծը հիմնադրվել է 2012 թվականին

Մեղրիի լեռնանցք

Մեղրիի լեռնանցք

Նպատակներ

  • Հայաստանի աշխարհագրության ճանաչում
  • Ուսուցողական նյութերի պատրաստում (հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր, սեմինարներ, բլոգ)
  • Աշխարհագրական տուրիզմի և արշավային մշակույթի զարգացում
  • Մարդու և բնության միջև կապի ստեղծում աշխարհագրության միջոցով
  • Համախմբել և ոգեշնչել հետաքրքրասեր ու գիտակից մարդկանց
  • Համագործակցել Հայաստանի և արտերկրի աշխարհագրագետների հետ
Հայկական աշխարհագրական նախագիծ

Հայկական աշխարհագրական նախագիծ

Ի՞նչ է աշխարհագրական տուրիզմը

Աշխարհագրական տուրիզմը (Գեոտուրիզմ) բնորոշվում է որպես տուրիզմի տեսակ, որը hնարավրություն է տալիս ճանաչել ֆիզիկաաշխարհագրական օբյեկտները, պատկերացնել նրանց տեղն ու դիրքը երկրի մակերևույթի վրա, ծանոթանալ ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների հատկանիշներին և պատկերացում կազմել նրանց տարածաժամանակային փոփոխությունների մասին:

Տիգրան Շահբազյան

Տիգրան Շահբազյան

նախագծի հիմնադիր

Մասնագիտությամբ աշխարհագրագետ է: Դեռ մանկուց ունեցած սերը բնության, լուսանկարչության, ճանապարհորդությունների և բացահայտումների հանդեպ ի վերջո վերածել է սիրած գործի, որին նվիրված է իր ողջ էությամբ:

  • Կազմակերպել և ղեկավարել է ավելի քան 400 արշավ և լեռնային վերելք
  • Հանդիսանում է «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» վարչության անդամ
  • Մասնակցել է Մոսկվայում անցկացվող ալպինիզմի միջազգային կոնֆերանսին, որպես Հայաստանի ներկայացուցիչ
  • Մասնակցել է Իրանում անցկացվող միջազգային լեռնագնացային փառատոնի, որի ընթացքում անցել է սառցամագլցման դասընթացներ UIAA մասնագետների մոտ
  • «Մերն է» նախագծի շրջանակներում իրականացնում է վերելքներ Հայաստանի բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր գագաթները
  • Հայաստանի սահմաններից դուրս իրականացված նշանավոր վերելքներն են՝ Մասիս (5165 մ), Քաջքար (3932 մ), Սիփան (4058 մ), Էլբրուս (5642 մ), Կազբեկ (5047 մ) և ձմեռային վերելք Հեզար լեռ (Իրան / 4501 մ)
Էլբրուսի գագաթին

Էլբրուսի գագաթին

Բարձրացել է Հայաստանի գրեթե բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր գագաթները, անցել է ամենախոր ձորերով, մտել ամենախորը քարանձավներն ու համոզված ասում է, որ Հայաստանն անվերջ բացահայտումների երկիր է և մեկ կյանքը հերիք չէ այն ամբողջությամբ ճանաչելու համար: Իր փորձով ու գիտելիքներով այժմ կիսվում է խմբի անդամների հետ, ամեն անգամ նորովի բացահայտելով Հայաստանը:

2017 թվականին ՀՀ ԱԻՆ նախարարի հրամանով ստացել է լեռնային փրկարարի կոչում, որպես «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» փրկարարական թիմի անդամ:

Հրաչուհի Այվազյան

Հրաչուհի Այվազյան

տուր մենեջեր

Ավարտել է ԵՊՀ Ռոմանագերմանակ բանասիրության ֆակուլտետի Անգլերեն լեզու և գրականություն բաժինը: Փորձելով գտնել ավելի հոգեհարազատ մասնագիտություն, հետևելով մանկության երազանքին՝ լինել ավելի մոտ բնությանը, հանդիպեց ArmGeo թիմին և 2015 թ.-ին միացավ նախագծին:

  • Հանդիսանում է «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» անդամ
  • Մասնակցել է ավելի քան 150 արշավների Հայաստանում և Հայաստանի տարածքից դուրս
  • «Մերն է» նախագծի շրջանակներում իրականացնում է վերելքներ Հայաստանի բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր գագաթները
  • Հայաստանի սահմաններից դուրս իրականացված նշանավոր վերելքներն են՝ Քաջքար (3932 մ) և Սիփան (4058 մ)

Մեր անցած ուղին 31 վայրկյանում