Թռիչք պարապլանով

Թռիչք պարապլանով

Armenian Geographic-ը առաջարկում է տեսնել Հայաստանը թռչնի թռիչքի բարձրությունից:

Թռիչքները կազմակերպվում են ցանկացած օր և իրականացվում փորձառու օդաչու-հրահանգչի հետ (տանդեմ): Թռիչքների հետ կապված գիտելիքներ ունենալու կարիք չկա:

Մեր մեքենայով կամ ճոպանուղով բարձրանում ենք մեկնարկի կետ: Թռիչքից առաջ կստանաք հրահանգավորում և հրահանգիչը մանրամասն կպատասխանի Ձեր բոլոր հարցերին:

Թռիչք պարապլանով

Թռիչք պարապլանով

Թռիչքի վայրն ընտրվում է կախված սեզոնից և եղանակային պայմաններից:

F.A.Q. Պարապլանով տանդեմային թռիչքների վերաբերյալ

1. Որտե՞ղ են անցկացվում թռիչքները.
— Հատիս, Ապարան, Ծովագյուղ, … կախված եղանակից, և մեկնարկի տարբերակից:

2. Քանի՞ րոպե Ես կլինեմ օդում.
— Նորից` շատ կախված է եղանակային պայմաններից, բայց միջինում՝ 20 րոպե:

3. Ի՞նչ բարձրություն եմ ունենալու օդում.
— Եղանակից է կախված, ամեն դեպքում` միջին հաշվով մոտ 300 մ:

4. Ի՞նչ իմացություններ են ինձնից պահանջվում թռիչքի համար
— Ոչինչ նախորոք սովորել պետք չէ, օդաչուն թռիչքից առաջ կբացատրի թե ինչ պետք է անել մեկնարկի և վայրէջքի ժամանակ:

5. Ի՞նչ հանդերձանք պետք է ունենամ.
— Երկար թևքերով բաճկոն, և երկար շալվար, ամուր տակացուով կոշիկներ, մնացած պաշտպանող էլեմենտները տրվում են մեր կողմից:

6. Կարո՞ղ եմ օդում Ես էլ ղեկավարել պարապլանը.
— Եղանակի բարենպաստ լինելու դեպքում օդաչուն ձեզ կընձեռնի այդ հնարավորությունը (մեկնարկին և վայրէջքին դա չի վերաբերվում)

7. Կարո՞ղ եմ օդում հետս ֆոտո/տեսախցիկ վերցնել
— Այո

8. Կարո՞ղ եմ թռչել ալկոհոլ օգտագործած վիճակում / վատառողջ / ծխել օդում. Չէ որ ես օդում չեմ մասնակցում պարապլանի ղեկավարմանը.
— ՈՉ

9. Ինչպե՞ս եմ հասնելու թռիչքի վայր
— Առավոտյան կհավաքվենք նախորոք նշված վայրում, կնստենք մեքենաները և կուղևորվենք թռիչքի վայր.

10. Որքա՞ն է մեկ թռիչքի արժեքը
— 43.000 դրամ` ՀՀ-ում բնակվողների համար (թռիչք՝ 30 000, տրանսպորտ՝ 10 000, վիդեոնկարահանում՝ 3000)

 

Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 51 65 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին

Comments

comments