Քաջքար լեռ / Հայկական լեռնաշխարհ

Քաջքար լեռ

Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում է գտնվում Արևելապոնտական լեռնաշղթան, որի ամենաբարձր կետն է Քաջքար լեռը (ըստ որոշ աղբյուրների Խաչքար լեռ): Հայկական Քաջք բառից եկող Քաջքարի լեռները այսօր էլ վկայում են այս տարածքի հայկական անցյալի մասին:

Դեպի Քաջքարի գագաթ

Դեպի Քաջքարի գագաթ

Քաջքարի կանաչապատ լեռների լանջերին գտնվում են բազմաթիվ մեծ ու փոքր լճեր:

Ծովալիճ

Ծովալիճ

Ծովալիճը (Deniz gyol) գտնվում է Քաջքարի հարավային լանջին:

Գագաթից դեպի հարավ բացվում է տեսարան դեպի ողջ Հայկական լեռնաշխարհը, իսկ հյուսիսում երևում է Սև ծովը:

Պարզ եղանակին գագաթից երևում է նաև Մասիս լեռան գագաթը:

Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Նորայր Հովհաննիսյանի, Արթուր Մանուչարյանի և Տիգրան Շահբազյանի

Comments

comments