Կիրանցի կիրճ

Քարահանի (Կիրանցի) կիրճ

Գետը սկիզբ է առնում Գուգարաց լեռների արլ. լանջերից և թափվում Բերքաբերի ջրամբար: Երկարությունը` 31 կմ:

Գետի վրա է գտնվում Սրանոց կամուրջը՝  մոտ 10 մ կամարի բացվածքով և 2 մ անցուղով: Կամուրջը դիմացել է ժամանակի ավերածություններին և հիմա էլ կանգուն է: Կամրջի վրայով ճանապարհը անցել է դեպի գետակի աջ ափը, հասնելով կամուրջից ոչ հեռու բնակավայրը, որի ավերակներն են այժմ մնացել: Կամուրջն ամենայն հավանականությամբ կառուցվել է XII—XIII դդ. Առաքելոց վանքի և նրանից ոչ հեռու գտնվող բնակավայրերի հետ:

Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Շահան Ջեբեջյանի

Comments

comments