Քարկատար լեռ

Քարկատար լեռ

Քարկատար լեռը հանդիասնում է համանուն լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը: Գտնվում է Վայոց ձորի մարզում, Հորս գյուղից 5 կմ արևմուտք: Քարկատարի հս-արլ. լանջից է սկիզբ առնում Աղնջաձոր գետի աջ՝ Թառատուն վտակը, արլ. լանջից՝ մեկ այլ աջ վտակ Հորսը, հվ-արլ. լանջից՝ Հորս գետի ձախ վտակ Թառաձորը, իսկ հվ. լանջից է սկիզբ առնում Ելփին գետի ձախ՝ Շրեշտ վտակը: Լեռան լանջերը զառիթափ են, ժայռոտ, ծածկված քարակույտերով:

Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Շահբազյանի

 

Մեկնաբանություններ