Թեժքար լեռ և Դժոխքի ձոր

Կիրակի՝ 15.10.2017

Վերելք Թեժքար լեռ և արշավ Դժոխքի ձորում

Մենք մշակել ենք Դժոխքի ձորի բոլոր հնարավոր երթուղիները և առաջարկում ենք մասնակցել այս կիրճի ամենաանվտանգ արշավային երթուղուն, որն անցնելու համար հատուկ պատրաստվածություն պետք չի:

Արշավի սկզբում բարձրանալու ենք Թեժքար լեռը (1735 մ), որտեղից կտեսնեք Սիսն ու Մասիսը ուրիշ անկյան տակ, այնուհետև լեռան լանջով իջնելու ենք Արածոյի կիրճ, որն ավելի հայտնի է Դժոխքի ձոր անունով:

Դժոխքի ձորի նեղ կիրճերն ու կարմիր ժայռերը բացառիկ են Հայաստանում:

Արշավի երկարությունը՝ 12 կմ

Արշավի մասին պատկերացում կազմելու համար դիտեք տեսանյութը

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ (պարտադիր), մեկօրյա սնունդ, ջուր (առնվազն 1 լիտր), դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր, արևային ակնոց:

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)

Հանդիպման ժամը` 8:30

Մասնակցության արժեքը` 5500 դրամ

Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին

Ծանոթացեք մեր առաջիկա արշավներին

Ծանոթացեք մեր նախորդ արշավներին

Comments

comments