Ծարասար, Հայաստանի լեռները

Ծարասար

Ծարասարը գտնվում է Գեղարքունիքի մարզի և Արցախի սահմանագլխին, Վերին Շորժա գյուղից 8 կմ հարավ-արևելք: Բարձրությունը 3427 մ է: Հանդիսանում է Արևելյան Սևանի լեռնաշղթայի ամենաբարձր կետը: Ծարասարի հյուսիսային լանջից է սկիզբ առնում Մասրիկ գետի աջ՝ Լուսնաձոր վտակը: Ծարասարի լանջերը ծածկված են մերձալպյան և ալպյան մարգագետիններով, իսկ բարձրադիր մասերում, որտեղ տարածված են կարկառները՝ ժայռային բույսերով:

Լուսանկարները՝ Սասուն Դանիելյանի, Մարիա Հովսեփյանի, Էդուարդ Ստեփանյանի և Տիգրան Շահբազյանի

Comments

comments