Ծովակ Հյուսիսո

Ծովակ Հյուսիսո

Հայկական լեռնաշխարհում մեծ տարածում ունեն լավային արգելափակման լճերը, որոնցից ամենամեծն ու ամենախորը Ծովակ Հյուսիսոն է: Գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս արևմուտքում: Մակերեսը ՝ 84 կմ ², ծովի մակարդակից 1959 մ  բարձրության վրա, 42 մ առավելագույն  խորությամբ:

Ներկայումս գտնվում է Թուրքիայի՝ Արդահան նահանգում:

Այն տեկտոնական գոգավորության մեջ է և նախկինում խորը հովիտ է եղել, փակվել է լավային պատվարով: Ջուրը քաղցրահամ է, լճից դուրս է գալիս Չըլդըր՝ Մեծաջուր գետը, որը ձմռանը սառցակալում է:

Լուսանկարները՝ Նորայր Հովհաննիսյանի, Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Շահբազյանի

Comments

comments