Ուրասար / Բազումի լեռներ

Ուրասար լեռ

Ուրասար լեռը գտնվում է Լոռվա և Շիրակի մարզերի սահմանագլխին:  Բարձրությունը 2992 մետր է: Բազումի լեռների ամենաբարձր կետն է: Լեռան հվ-արմ. լանջից է սկիզբ առնում Չիչկան գետի ձախ՝ Ձորաշեն վտակը, իսկ հս.-արլ. Լանջին է գտնվում Պաղաղբյուրը: Ուրասարի լանջերը զառիթափ են, մասնատված և ծածկված ալպյան մարգագետիններով:

Մենք վերելքը սկսել ենք Շիրակի մարզի Ձորաշեն գյուղից: Գյուղից մինչև գագաթ հարաբերական բարձրությունը մոտ 1000 մետր է:

Լուսանկարները՝ Նորայր Հովհաննիսյանի, Միքայել Կոստանյանի, Գևորգ Ղազարյանի և Տիգրան Շահբազյանի

Comments

comments