Արշավ Հայկական լեռնաշխարհում

Արշավ Հայկական լեռնաշխարհում / Վարագ և Մարաթուկ

Մայիսի 22-27 արշավ Արևմտյան Հայաստանում (7 օր 6 գիշեր):

Արկածների և լեռների սիրահարներին առաջարկում ենք միանալ մեր էքսպեդիցիոն ճանապարհորդությանը դեպի Հայկական լեռնաշխարհի սիրտը` Վարագից մինչև Մարաթուկ:

Այցելելու ենք հայտնի և անհայտ վայրեր, լողալու ենք Վանա լճում, շփվելու ենք տեղացիների հետ, բարձրանալու ենք Վասպուրականի հայտնի Վարագ լեռը (3200 մ), որտեղից բացվում է տեսարան դեպի Վանա լիճն ու շրջակա լեռնաշխարհը, գագաթից կիջնենք Վարագա լեռան արևմտյան լանջին գտնվող Վարագավանք: Շրջանցելով Վանա լիճը հարավից կուղևորվենք դեպի Մուշ և Սասուն: Բարձրանալու ենք նաև Սասնա լեռների ամենաբարձր գագաթը՝ Մարաթուկ լեռը (2967 մ):

Ունենալու ենք 3 գիշերակաց վրաններում և 3 գիշերակաց հյուրանոցներում:

Օր 1: Երևան –Բայազետ

Երևանից շարժվում ենք գիշերը: Բավրայի անցակետով մտնում ենք Վրաստան և նորաբաց վրաց-թուրքական անցակետով մտնում ենք Թուրքիայի տարածք: Առաջին կանգառը լինելու է Ծովակ Հյուսիսո (Չըլդըր) լճի ափին: Այնուհետև ուղևորվում ենք դեպի Բայազետ: Գիշերակացը հյուրանոցում:

Ծովակ Հյուսիսո

Ծովակ Հյուսիսո

Օր 2: Բայազետ — Վան

Երկրորդ օրը վաղ առավոտյան ուղևորվում ենք դեպի Վանա լիճ: Կշրջենք Վան քաղաքում, կծանոթանանք բնական ու պատմական հուշարձաններին: Գիշերակացը հյուրանոցում:

Օր 3: Վերելք Վարագ լեռ

Վաղ առավոտյան ուղևորվում ենք Վարագ լեռան արևմտյան լանջի ամենահարմար հատվածը, որտեղից պետք է սկսենք վերելքը:

Վարագ լեռ

Վարագ լեռ

Բարձրությունը ծովի մակարդակից ՝ 3200 մ

Հարաբերական բարձրությունը՝ 1150 մ

Արշավի երկարությունը՝ 13 կմ

Գիշերակացը Վանա լճի ափին վրաններով:

Վանա լճի լուսաբացը

Վանա լճի լուսաբացը

Օր 4: Վան – Սասուն

Վանա լճում լողալուց հետո ուղևորվում ենք Սասունի տարածքշրջան:

Գիշերակացը վրաններում:

Օր 5: Վերելք Մարաթուկ լեռ

Բարձրությունը ծովի մակարդակից ՝ 2967 մ

Հարաբերական բարձրությունը՝ 1300 մ

Գիշերակացը վրաններում:

Մարաթուկ լեռը

Մարաթուկ լեռը

Օր 6: Սասուն – Մուշ — Կարս

Առավոտյան ուղևորվում ենք Մուշ: Ծանոթանալով տեղի բնական ու պատմամշակութային հուշարձաններին կուղևորվենք Կարս:

Գիշերակացը հյուրանոցում:

Սուլուխի կամուրջը

Սուլուխի կամուրջը

Օր 7: Կարս – Անի — Երևան

Կարսի փողոցներով զբոսնելուց հետո ուղևորվում ենք Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անի: Անիում շրջայցից հետո ուղևորվում ենք Երևան:

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ (պարտադիր), ջրաման, դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր: Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ նախատեսված քայլքի համար:

Մասնակցության արժեքը` 290$ (համարժեք դրամ)

Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտը

Ուղեկցորդի ծառայությունը
Մուտքի վիզայի գումարը
2 գիշերակաց հյուրանոցում
2 նախաճաշ

Անիի մուտքավճարը

Նավի տոմսը և Աղթամարի մուտքավճարը
Վրանների տրամադրումը

Սնունդը արժեքի մեջ ներառված չէ: Ճանապարհներին կան արագ սնման կետեր: Վրանային ճամբարի համար անհրաժեշտ սնունդը կարող ենք գնել տեղում: Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին

Մեր հետ առաջին անգամ մասնակցելու դեպքում պետք է անցնեք հետևյալ հղումով և լրացնեք տեղեկացված համաձայնությունը

Ծանոթացեք մեր առաջիկա արշավներին

Ծանոթացեք մեր նախորդ արշավներին

 

 

 

Մեկնաբանություններ