Armenian Geographic

Զանգեզուրի լեռնաշղթա

Սկսվում է Սյունիքի բարձրավանդակի և Վարդենիսի լեռների շփման գոտուց, տարածվում մինչև Արաքսի հովիտ: Լեռնաշղթայի հյուսիսային մասը ցածր է: Այստեղ է գտնվում Որոտանի լեռնանցքը(2345) մ, որը կապում է Արփայի հովիտը Որոտանի հովտին, իսկ Սիսիանի լեռնանցքը կապում է Զանգեզուրը Նախիջևանին:

 Շատ թույլ պահպանված է ռելիեֆի սառցադաշտային ձևերը, որոնք լավ են արտահայտված Կապուտջուղ, Այրիսար, Աղոթարան, Սալվարդ, Երնջակ լեռնազանգվածների շրջանում: Լեռնաշղթայի հարավային մասում է գտնվում լեռնաշղթայի բարձր գագաթները՝ Կապուտջուղ (3904 մ), Գազանալեռ (3829 մ), Եկեղյաց լեռ (3621 մ) Նահապետ (3376):

 Զանգեզուրի լեռներն աչքի են ընկնում վեր բարձրացող ժայռային բարձր կատարներով և խոր անդունդներով: Լեռնաշղթան ունի  համեմատաբար անհամաչափ կառուցվածք: Արևելյան լանջերը մասնատված են մի շարք գետակներով, որոնց միջև ջրբաժան հանդիսացող լեռները  սանրի պատկեր են հաղորդում լանջին: Այս լանջերից են սկսվում Սիփան, Այգիգետ, Ողջի, Գեղի, Ծիրանաջուր, Կարճան,  Այրիջուր և մի շարք այլ գետեր:  Քաջարանի լեռնաբազուկը Ողջի և Գեղի գետերը բաժանում է միմյանցից: Այս լանջերը հողմատակ են, իրենց վրա են կրում Կասպից ծովի ազդեցությունը և միջին բարձրության գոտում ամենաանտառապատ են, ավելի վեր մեծանում է տեղատարման պրոցեսը, որի հետևանքով լանջերը լերկ են և պատված քարաթափվածքներով: Լեռնաշղթայի արևմտյան լանջերը աչքի են ընկնում չոր կլիմայական պայմաններով:  Ցածր մասերում տարածվում է կիսաանապատային բուսականությունը, ավելի բարձր՝ տափաստանային բուսականությունը: Լանջերին շատ են սողանքային պրոցեսները:

Մեկնաբանություններ