ArmGeo մանկապատանեկան ակումբը հիմնադրվել է 2020 թվականի հուլիսին:
Ակումբի ստեղծման նպատակը
Ակումբի ստեղծումով մենք նպատակ ենք դրել արշավային մշակույթը սերմանել գալիք սերնդին: Արշավները և բնույթան հետ շփումը մեծ ազդեցություն են ունենում երեխաների ձևավորման ու զարգացման ճանապարհին: 
Մանկական արշավ
Ի՞նչ է իրենից ներկայացնում մանկապատանեկան ակումբը
Այս նախագծի շրջանակներում մենք կազմակերպում ենք արշավներ, վրանային ճամբարներ, որոնք ունեն ոչ միայն սպորտային, այլ նաև՝ ճանաչողական ուղղվածություն:
ArmGeo մանկապատանեկան ակումբը գնալով ընդլայնում է արշավային ուղղություններն ու մասնակիցների քանակը: Այս նախագծի շրջանակներում նախատեսում ենք մի շարք նոր ու հետաքրքրիր ծրագրեր իրականացնել, որոնք էլ ավելի կմոտեցնեն այն նպատակների իրականացմանը, որ դրել ենք այս նախագծի մեկնարկով:
Ինչպե՞ս միանալ ակումբին
Մեր մանկապատանեկան ակումբի առաջիկա արշավների և այլ նախաձեռնությունների մասին տեղեկանալու համար միացեք ակումբի ֆեյսբուքյան խմբին:
Մանկական արշավներին և ճամբարներին գրանցվելու համար զանգահարեք 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով:

