info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ալ լճեր

Ալ լճեր

Ալ լճեր

Մեծ և Փոքր Ալ լճերը գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում՝ Փորակների գոգավորությունում: Ջրհավաք ավազանը 140 ք. կմ է: Մեծ Ալ լիճը գտնվում է 2729 մ բարձրության վրա. երկարությունը 3.5 կմ է, լայնությունը՝ 1.5-2 կմ, մակերեսը՝ 5.3 ք.կմ, առավելագույն խորությունը՝ 10 մ: Փոքր Ալ լիճը գտնվում է 2743 մ բարձրության վրա. երկարությունը 1.5 կմ է, լայնությունը՝ 0.5 կմ, մակերեսը՝ 1.6 ք.կմ, առավելագույն խոր.՝ 7 մ: Լճերն ունեն հրաբխաարգելափակման ծագում: Երիտասարդ և հնագույն լավային հոսքերի հատման եզրագծում առաջացել է կիրճանման փոքր հովիտ, որը կապ է ստեղծում այդ լճերի միջև. Փոքր Ալի ջրերը հոսում են դեպի Մեծը: Լճափերն ունեն մեղմ գծագրություն, քարքարոտ է միայն հյուսիսային ափը. ծածկված է քարաթափվածքներով և քարացրոններով: Սնումը ստորերկրյա և ձնաանձրևային է:

Որոշ քարտեզների վրա այս լճերը հանդիպում է նաև Մեծ Փորակնալիճ և Փոքր Փորակնալիճ անվանումներով: Ներկայումս լճերն օգտագործվում են ձկնաբուծական նպատակով:

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում