info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Անի Հարությունյան

Անի Հարությունյան

Անի Հարությունյան

Մասնագիտություն (ինչո՞վ ես զբաղվում)

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց երբեք չեմ աշխատել իմ մասնագիտությամբ։ Այժմ աշխատում եմ IT ոլորտում, ՊիկսԱրտում որպես որակի ապահովման մասնագետ, QA )))

Ի՞նչը ստիպեց քեզ առաջին անգամ մասնակցել արշավի, ի՞նչ էիր զգում առաջին անգամ քո “հարմարավետության գոտուց” դուրս գալուց

ԱրմՋեոյի ֆեյբուքյան էջին էի հետևում երկար ժամանակ, սպասում էի հարմար արշավի (ոնց որ հիմա շատերը 😅), որ լինի կարճ երթուղի, լավ եղանակ, թեթև արշավ մի խոսքով, բայց բնականաբար ստացվեց լրիվ հակառակը։ Տավուշի անտառներում անձրևոտ օր, 17կմ երթուղին եթե չեմ սխալվում, ես էլ ջինսե տաբատով, ջինսե բաճկոնով, քաղաքային կոշիկներով (բածինկաներ) և հարդարած մազերով։

Անին խնձոր շատ ա սիրում))

Ինչո՞ւ ես լեռներ բարձրանում. ի՞նչ են տալիս քեզ լեռները

Ինձ թվում ա սա ամենաբարդ հարցն ա, որ արշավականին կարող են ուղղել )) Լեռները բնավորություն են ձևավորում, հղկում ու շտկում են մեզ։ Ոչ միայն լեռները, առհասարակ բնությունը մեզ սովորեցնում է լինել համերաշխ ինքներս մեզ հետ։ Սիրել…

Ո՞ւնես սիրելի մեջբերում լեռների մասին

Չէ՛, երևի մի օր ես կհնարեմ։

Ո՞ւնես ավելի բարդ ու բարձր լեռներ նվաճելու ցանկություն

Իհարկե, մոտակա 2 տարիներինն արդեն կան մտքում պլանավորած, հուսամ կհաջողվի։

Ո՞րն է քո ամենահիշարժան արշավը և ինչո՞վ է այն հիշարժան

Շատ են հիշարժան արշավները։ Բայց առանձնացնեմ իմ առաջին գիշերակացով արշավը։ Արցախ էինք գնացել, Դիզափայտը պետք է բարձրանայինք, այ դա իսկապես իմ հարմարավետության գոտուց դուրս էր։ Ինձ համար վայրի ու անսովոր էր այդ ամենը, հետո մթնոլորտն այնքան ջերմացավ, որ մի պահ մոռացա ամեն ինչ։ Հաջորդ օրը մի քիչ բողոքեցի, մի քիչ լացեցի ու մտքումս որոշում կայացրեցի, որ այլևս արշավ չեմ գնա, վերջ։ Բնականաբար մոտակա կիրակին հավաքեցի ուսապարկս ու էլի գնացի սարեր։ Հիմա ես այդ «վայրի» ու «անասովոր» իրավիճակների մի մասնիկն եմ ինձ զգում։

Դիզափայտ լեռան գագաթին

Ի՞նչ խորհրդով կօգնես այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ ուզում են սկսել արշավել, բայց այդպես էլ չեն համարձակվում

Երկար սպասելու կամ պատրաստվելու կարիք չկա, միևնույն է ոչինչ մեր պատկերացրածով չի լինում, որովհետև ավելի լավ է լինում։

Ինչո՞վ ես լրացնում լեռների կարոտը պանդեմիայի օրերին

Ընկերների հետ հիշողություններով ենք կիսվում, նկարներ նայում։

Ազատ տեղաշարժը սահմանափակող օրենքի չեղարկումից հետո ո՞ւր ես առաջինը գնալու

Ուր պատահի։

 

Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:

Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.