info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արատեսի հրաշալիքները

Արատեսի հրաշալիքները

Արատեսի հրաշալիքները

Կիրակի՝ 01․06․25

Հրավիրում ենք ձեզ մասնակցել յուրօրինակ քայլարշավի Վայոց Ձորի գեղատեսիլ բնության գրկում։ Օրը կանցկացնենք Արատես գյուղում՝ բացահայտելով ինչպես մշակութային, այնպես էլ բնության բացառիկ հուշարձաններ։ Մեր ուղևորությունը խոստանում է լինել անմոռանալի և լի վառ տպավորություններով։

Խմբի գիդ-ուղեկցորդը լինելու է Քրիստ Պողոսյանը։

Քայլարշավը սկսելու ենք Արատես գյուղից, որտեղ նախ կայցելենք միջնադարյան ճարտարապետության կարևոր հուշարձաններից մեկը՝ 13-րդ դարի Արատեսի վանական համալիրը։

Արատեսի հրաշալիքները

Այնուհետև կշարունակենք քայլարշավը դեպի Արատեսի գողտրիկ ջրվեժ, որը թաքնված է ժայռերի մեջ։ Հասնելով այնտեղ՝ հնարավորություն կունենանք վայելելու բնության ներդաշնակությունն ու գեղեցիկ տեսարանները։

Հանգստանալով ջրվեժի մոտ՝ կվերադառնանք գյուղ և կիրականացնենք ճանաչողական քայլարշավ դեպի Խաչոց ձոր։ Այստեղ պահպանվել են հին ժայռախաչեր՝ հայկական ժայռափոր մշակույթի եզակի և ինքնատիպ օրինակներ։

Քայլարշավը հարմար է սկսնակ արշավականների համար։

Ճանապարհին ունենալու ենք կանգառ Եղեգնաձորի ֆուդ կորտում։


Երթուղու երկարությունը՝ 7 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 300 մետր

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 8։30
Մասնակցության արժեքը` 9 500 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդի ծառայություն

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1,5 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը  վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Առաջիկա արշավներ

Exit mobile version