info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արմաղան լեռ

Վերելք Արմաղան

Հանգած հրաբուխ Գեղամա լեռնավահանի հվ-արլ. լանջին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում: Կոնաձև է, բարձր.՝ 2829 մ (հարաբեր.՝ 600 մ): Ունի մոտ 400 մ տրամագծով, 50 մ խոր. Խառնարան, որտեղ առաջացել է խառնարանային լճակ: Կազմված է անթրոպոգենի անդեզիմից, ավազից ու մոխրից: Լանդշաֆտը լեռնամարգագետնային, մերձալպյան է:

Լեռան գեղեցիկ շրջակայքը և գագաթի հրաբխային ծագում ունեցող լիճը դարձնում են այն Հայաստանի տեսարժան վայրերից մեկը:

Ավանդույթի համաձայն Գեղամա լեռների ամենանշանավոր ուխտատեղին Արմաղանն է: Վարդավառին Արմաղանի խառնարանային լճում լողալու էին գնում բազմաթիվ մարդիկ, լոգանքից զերծ չէին մնում նաև անասունները:

Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի և Կարապետ Սահակյանի

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում