info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

67-ամյա հայուհին հաստատել է լեռնագնացության ռեկորդ

«Սա իմ կյանքի ամենադժվար մագլցումն էր, սակայն անսահման երջանիկ եմ, որ իրագործել եմ այն»

2015 թ.-ի փետրվարի 20-ին Սոնա Արմենիանը հաստատել է լեռնագնացության ռեկորդ` բարձրանալով Մեքսիկայի բարձրագույն՝ Օրիսաբա լեռը, 67 տարեկան հասակում:

Նշենք, որ Օրիսաբայի (5636 մետր) գագաթը երկրորդ ամենաբարձրն է Հյուսիսային Ամերիկայում:

Սոնա Արմենիանի հետ են եղել «Հայ արշավականների ասոցիացիայից» և «Հայ արշավային միությունից» ևս 4 անդամ, բայց միայն նրանցից երեքին է հաջողվել հաղթահարել բարձրունքը:

«Սա իմ կյանքի ամենադժվար մագլցումն էր, սակայն անսահման երջանիկ եմ, որ իրագործել եմ այն։ Ուրախ եմ, որ մեծանում է հայերի հետաքրքրվածությունը լեռնագնացության հանդեպ»,- ասել է Սոնան, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել իր ամուսնուն` իր կողքին լինելու համար:

Ավելացնենք, որ Սոնա Արմենիանը «Հայ արշավականների ասոցիացիայի» հիմնադիրն է: Բարձրացել է 2006 թ. Արարատի, իսկ 2012 թ. Կիլիմանջարոյի գագաթները:

Բլոգ Հայաստանի մասին