info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Մանկական ակումբ

Մանկական ակումբ

Մանկական ակումբ

ArmGeo մանկապատանեկան ակումբը գործում է 2020 թվականի հուլիս ամսից:

Ակումբի ստեղծման նպատակը

Ակումբի ստեղծումով մենք նպատակ ենք դրել արշավային մշակույթը սերմանել գալիք սերնդին: Արշավները և բնույթան հետ շփումը մեծ ազդեցություն են ունենում երեխաների ձևավորման ու զարգացման ճանապարհին: Այս բազմաֆունկցիոնալ զբաղմունքը կարող է փոխել երեխայի տրամադրությունը, առողջությունը, արդյունավետությունը, ինչպես նաև հիմք դնել լավ ապագայի համար:

Մանկական ակումբ

Մանկական արշավ

Ի՞նչ է իրենից ներկայացնում մանկապատանեկան ակումբը

Այս նախագծի շրջանակներում մենք կազմակերպում ենք արշավներ, վրանային ճամբարներ, որոնք ունեն ոչ միայն սպորտային, այլ նաև՝ ճանաչողական ուղղվածություն:

ArmGeo մանկապատանեկան ակումբը գնալով ընդլայնում է արշավային ուղղություններն ու մասնակիցների քանակը: Այս նախագծի շրջանակներում նախատեսում ենք մի շարք նոր ու հետաքրքրիր ծրագրեր իրականացնել, որոնք էլ ավելի կմոտեցնեն այն նպատակների իրականացմանը, որ դրել ենք այս նախագծի մեկնարկով:

Սևան / Վրանային ճամբար

ArmGeo մանկապատանեկան ակումբի շրջանակներում արշավները ղեկավարում և իրականացնում է մարզիչ-մանկավարժ Կարեն Սարգսյանը, որն ունի երեխաների հետ աշխատանքի ու լեռնագնացության երկար տարիների փորձ:

Կարեն Սարգսյան

Ինչպե՞ս միանալ ակումբին

Մեր մանկապատանեկան ակումբի առաջիկա արշավների և այլ նախաձեռնությունների մասին տեղեկանալու համար միացեք ակումբի ֆեյսբուքյան խմբին:

Մանկական արշավներին և ճամբարներին գրանցվելու համար զանգահարեք 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով: