info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արթուր Զարբաբյան

Արթուր Զարբաբյան

Արթուր Զարբաբյան

Արթուր Զարբաբյան ՝ մասնագիտությամբ ծրագրավորող և ArmGeo ակումբի անդամ:
Լեռներ բարձրանալու ցանկություն միշտ եմ ունեցել, բայց նաև վախեցել եմ դուրս գալ հարմավետությանս գոտուց։ Կարծում եմ սկսնակ արշավակնների, այդ թվում նաև ինձ մոտ, դա շատ վառ էր արտահայտված:

Առաջին արշավը՝ դեպի Սպիտակավոր

Մի ընկեր ունեմ, ով երբեմն արշավների էր մասնակցում։ Մի անգամ բարձրացել էր Խուստուփ լեռն ու ինձ հետ կիսվել իր ստացած տպավորություններով։ Նրա խոսքերն ինձ այնքան էին ոգևորել, որ ամեն օր հարցնում էի, թե երբ ենք միասին գնալու արշավ։

ArmGeo ակումբի անդամ՝ Արթուր Զարբաբյան

Հարցախեղդ անելն օգնեց, և վերջապես, որոշեցինք գնալ Վայոց ձոր՝ արշավ դեպի Սպիտակավոր։ Մայիս ամիսն էր, եղանակն օրվա ընթացքում անընդհատ փոփոխվում էր՝ դրանով իսկ ավելի տպավորիչ դարձնելով բնությունն ու իմ զգացողությունները։ Շատ տպավորիչ օր էր՝ լի վառ զգացողություններով։ Այդ օրվանից ստացած տպավորություններս հաստատեցին իմ այն միտքը, որ պետք է արշավեմ։

«… լեռներում ինձ երջանիկ եմ զգում»

Արշավներին մասնակցելուց հետո իմ մեջ պակասել է դժվարությունների առաջ կանգնելու վախը, հնարավորություն է տվել ծանոթանալ և շփվել հիանալի մարդկանց հետ։

ArmGeo ակումբի անդամ՝ Արթուր Զարբաբյան

Լեռների գագաթներից բացվող տեսարանից, արշավի ընթացքում հանդիպած երևույթներից ստացած տպավորություններն ինձ համար աննկարագրելի են: Լեռներում ես ոչինչ չեմ փնտրում՝ այնտեղ ինձ երջանիկ եմ զգում: 

«Արցախի գյուղերով» նախագիծը

Չնայած ինձ համարում եմ սկսնակ արշավական, սակայն ինձ համար արդեն յուրահատուկ տեղ են զբաղեցնում «Արցախի գյուղերով» նախագծի շրջանակներում տեղի ունեցած արշավները։

ArmGeo ակումբի անդամ՝ Արթուր Զարբաբյան

Բայց նաև կարծում եմ, որ դեռ շատ ուղղություններ կան, որոնք պետք է հաղթահարեմ և բացահայտեմ ինձ համար: Իմ կարծիքով, արշավականները գրեթե նույն մտածելակերպն ունեցող հետաքրքիր մարդիկ են, որոնց հետ ընկերանալն առավել հեշտ է: 

Ես՝ ArmGeo-ում

Առաջին արշավից հետո, այլևս չէր ստացվում ընկերոջս հետ գնալ արշավ, և ես կանգնել էի խնդրի առաջ։ Իսկ ի՞նչ է անում ծրագրավորողը, երբ կանգնում է խնդրի առաջ՝ իհարկե «Գուգլում» է։ Շատ քիչ փնտրտուքից հետո որոշեցի գնալ արշավ հենց ArmGeo-ի հետ։

ArmGeo ակումբի անդամ՝ Արթուր Զարբաբյան

Արդեն երկրորդ արշավից հետո հասկացա , որ սա այն խումբն է, որի հետ ցանկանում եմ արշավել։ Եվ ահա այդպես սկսվեց իմ ծանոթությունը հրաշալի մարդկանց հետ։

Կարծում եմ՝ միշտ պետք է ընդառաջ գնալ ցանկություններիդ, պետք է համաձարկություն գտնել քո վախերը հաղթահարելու համար՝ հնարավորություն ստանալով բացահայտել ինքդ քեզ և բնությունը: 

Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:

Մեր ակումբի անդամները