• Facebook
  • Instagram
  • Youtube
[email protected]    +374 43 00 51 65
Armenian Geographic - ArmGeo.am
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Ակումբի անդամներ
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
    • Աջակցե´ք մեզ
  • Search
  • Menu
Արտոս լեռ
You are here: Home / Հայկական լեռնաշխարհ / Արտոս լեռ
Վերելք Արտոս լեռ

Արտոս լեռ

/in Հայկական լեռնաշխարհ, Մեր արշավները /by armeniangeographic

Արտոս լեռը` գտնվում է Հայկական Տավրոս լեռնային համակարգում: Բարձրությունը 3550 մետր է: Լանջերը ծածկված են լեռնատափաստանային և ենթաալպյան բուսականությամբ։ Գագաթից բացվում է տեսարան դեպի Գյավաշ բնակավայրը (նախկին Ոստան), Սիփան լեռը, Վանա լիճը և նրա կղզիները՝ Աղթամար և Առտեր:
Վանա լիճն ու Աղթամար կղզին

Վանա լիճն ու Աղթամար կղզին

Առասպելներ

Ասում են` Տավրոսի եղջյուրներից մեկը Արտոսն է, մյուսը Առնոսը: Ասում են նաև` երբ նոյան տապանը հասնում է Արտոս լեռանը` նահապետն արտասվում է, և դրա համար լեռը կոչվում է Արտոս:

Արտոսի լանջերին է գտնվում Չարահան Ս. Նշան վանքը, որտեղ ամփոփված է Եղիշե մատենագրի նշխարները: Ավանդության համաձայն՝ Եղիշեն Արտոս լեռան վրա ճգնելիս վախճանվում է, և հովիվները նրա մարմինը լեռան լանջին են թաղում, իսկ գլուխը տանում են Մոքս և թաղում Ս. Զորավանքում:

Շահպաղի կարմիր ավետարանը

Արտոսի մոտ մի գյուղ կար Շահպաղ անունով: Օրերից մի օր շահպաղցի մի աղջիկ երազում տեսնում է կարմրազգեստ մի կին, որը կարմիր ձիու վրա նստած, շիկակարմիր ճիպոտը ձեռքին մոտենում է աղջկան և մատնացույց անելով Արտոս լեռան ստորոտը ասում է, որ այնտեղ ավետարան կա պահված:

Կարմիր հուրին պատվիրում է աղջկան հանել ավետարանը և սերնդեսերունդ փոխանցելով պահել այն իրենց տանը:

Աղջկա եղբայրը գնում է Արտոսի ստորոտ ավետարանը որոնելու: Այնտեղ ավերակ տուն է գտնում, տան անկյունում տեսնում է կարմիր աքաղաղ որը մեն-մենակ, առանց հավերի, բարձրաձայն կանչելով քուջուջ է անում:

Տղան սա համարում է աստվածային նախանշան և փորում է աքաղաղի քուջուջ արած տեղը: Կարմիր կճուճի մեջ գտնում է մագաղաթյա մի ավետարան: Ավետարանը բերում և պահում է իրենց տան կարմիր ակղի մեջ և ավետարանի դեմը ձիթե կանթեղ է վառում: Այդ օրվանից նրանց տունը դառնում է ուխտատեղի՝ զորավոր Կարմիր ավետարանի ուխտատեղին:

Որոշ ժամանակ անց, վանի առաջնորդը Ավետարանը տեղափոխում է Վանի Ս. Նշան եկեղեցի:  Շահպաղցիներին դուր չի գալիս այս արարքը և նրանց բողոքով Կարմիր Ավետարանը կրկին տեղափոխվում է իրենց գյուղ, սակայն այս անգամ դրվում է գյուղի եկեղեցու մեջ:

1915-ին Շահպաղի հայերը մասնակցել են Վանի ինքնապաշտպանական կռիվներին և ստիպված գաղթել են դեպի Արևելյան Հայաստան, սակայն մեծ մասը ճամփին զոհվել է…

Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի և Սիփան Գրիգորյանի

Տեսանյութը՝ Սիփան Գրիգորյանի

Արտոս լեռը Աղթամար կղզուց Վարագ լեռը Արտոսից Վերելք Արտոս լեռ Վերելք Արտոս լեռ Վերելք Արտոս լեռ Վանա լիճն ու Աղթամար կղզին Վերելք Արտոս լեռ Վերելք Արտոս լեռ Վերելք Արտոս լեռ - ArmGeo Վերելք Արտոս լեռ

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայաստանը հնագույն քարտեզներում

Հայաստանը հնագույն քարտեզներում

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share on Vk

armenian_geographic

On Sunday, December 3, 2023 We invite you to join On Sunday, December 3, 2023
We invite you to join our ascent to Mt․ Mets Parakhadem (1955 m) in the Ararat region.
We will start from the Tigranashen and walk through the slopes of the Urts mountains to the rocky top of Mt Mets Parakhadem.
From the top opens a view of Mt․ Masis and Urts mountains.
Length of the route: 14 km
Altitude gain: 650 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:00
Price: 7 500 AMD per person
“The Mountainous Island” [mountain encyclopaed “The Mountainous Island”
[mountain encyclopaedia]
It's the first book about the Armenian Highland, which consists of two main sections:
🔸Armenian Highland
🔸Armenia and Artsakh
Buy the book, and get the "Armenian Highland" map as a gift.
Price: 28 000 AMD
🚚Free delivery 
☎️ You can order the book by calling us at 043 00 5165 or via DM.
Keep warm with layers! Uncover the beauty of Armen Keep warm with layers! Uncover the beauty of Armenia's winter landscape with the right gear.
If you'd like to learn more about winter hiking preparation, you can find a link in the bio.
We are going back to #Kilimanjaro 🖤 Join us fr We are going back to #Kilimanjaro 🖤
Join us from Feb 3 to 11, 2024 and feel Africa in all its glory 🤩
#reels #reelsinstagram #reelitfeelit #instareels #reelvideo #mountkilimanjaro #kilimanjaro2024 #mountains #mountainaddict #africa #tanzania #armgeo #armeniangeographic
Some moments from our three-day trip to Mount #Khu Some moments from our three-day trip to Mount #Khustup captured by @araakss on her film camera 😍
#mountains #mountainaddict #mountainsofarmenia #filmcamera #memories #mountkhustup #armgeo #armeniangeographic
3000 մետրից այն կողմ՝ Հայաստա 3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում 
Լեռնագնացներ Հրաչ Արա-Իվանյանն ու Աղասի Մարտիրոսյանը հաղթահարել են Հայաստանի՝ լեռնագնացության համար նշանակալից գրեթե բոլոր բարձրունքնեը, իսկ 2017 – 2022 թթ․ տարբեր արշավների շրջանակներում բարձրացել են ՀՀ 3000 մետրից բարձր բոլոր հնարավոր գագաթները։
Ամբողջական հոդվածի հղումը մեր բիոյում
Հուլիսի 22-26, 2024 թ․ 
Արարատի բազային ճամբար (3200 մ) ⛺️🤩 
Եթե երազում ես բարձրանալ Արարատ առանց հատուկ պատրաստվածության, ապա այս առաջարկը հենց քո համար է:
Առաջարկում ենք մեզ հետ բարձրանալ Արարատի բազային ճամբար, որը գտնվում է 3200 մետրի վրա և այդպիսով զգալ Արարատ լեռն իր ողջ հմայքով։ 
Ծրագրում ներառված են նաև այցելություններ դեպի՝ 
🔸Անի 
🔸Վան 
🔸Աղթամար կղզի 
🔸Կարս 
🔸Իսահակ Փաշայի ամրոց 
🥳 Սկսի՛ր երազանքդ դարձնել իրականություն 
☎️ Զանգահարի՛ր մեզ, գրանցվի՛ր և մենք կօգնենք քեզ այդ հարցում՝ 043 00 5165
From November 10-12, we ascended Mount Khustup, an From November 10-12, we ascended Mount Khustup, and the video captures an evening during our three-day journey. 
The video is compiled from photos, author Hayk Barseghyan (Cosmo Deus)
Music by @haykpijoyan
Today we had an expeditionary hike to the Mount #V Today we had an expeditionary hike to the Mount #Vitasar (1984 m). 
We have walked 23 km and gained 1300 m of altitude.
We had an amazing day full of emotions. 
Definitely will do this #trail again ♥️
#mountains #mountainaddict #mountainsofarmenia #hiking #hikingadventure #hikingenthusiast #armgeo #armeniangeographic
Follow on Instagram

Առաջիկա արշավներ

  • Արշավ դեպի Ռապի լիճԱրշավ դեպի Ռապի լիճ22/04/2025 - 10:53
  • Վերելք ԴիմացՎերելք Դիմաց լեռ22/04/2025 - 10:00
  • Արշավ դեպի Մարտիրոսի լիճԱրշավ դեպի Մարտիրոսի լիճ20/04/2025 - 14:33
  • Վերելք Աժդահակ լեռՎերելք Աժդահակ լեռ20/04/2025 - 11:03
  • Մանկական արշավ / Եղնասար լեռ և Կակաչ լիճՄանկական արշավ / Եղնասար լեռ և Կակաչ լիճ19/04/2025 - 17:20
  • Արշավ դեպի Ծակքարի լիճԱրշավ դեպի Ծակքարի լիճ19/04/2025 - 14:42
  • Վերելք Խուստուփ / Դասական երթուղիՎերելք Խուստուփ լեռ19/04/2025 - 10:10
  • Մանկական վրանային ճամբարՄանկական վրանային ճամբար / 5 օր19/04/2025 - 09:00
  • Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթացԱրշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց11/01/2021 - 18:14
[email protected]    +374 43 00 51 65     Facebook     Instagram     Youtube
Արշավ Վրաստանի Խեվի պատմական շրջանում Արշավ Վրաստանում Շիկալիճ լեռ Շիկալիճ լեռ
Scroll to top