info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Վերելք Արարատ / 5-օրյա ծրագիր

Արարատ 2024

Արարատ 2024

Մեր ընկերությունը 2014 թ.-ից իրականացնում է վերելքներ դեպի Արարատ լեռ: 2019թ-ից սկսած ամենամեծ թվով մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ։

Սույն ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր արդեն եղել են Արևմտյան Հայաստանում և իրենց հետաքրքիր է միայն Արարատի վերելքը, քանի որ ծրագրում ներառված չեն Անին, Կարսը և Վանը։

Վերելք Արարատ

Ճամփորդության օրերը՝

Սեպտեմբերի 4-8, 2024թ․

Տևողությունը` 5 օր, 4 գիշեր

 

Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 043 00 5165 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին:

Օր 1: Երևան – Բայազետ

Երևանից շարժվում ենք գիշերը: Ուղևորվում ենք հայ-վրացական սահման: Անցնելով Բավրայի անցակետը ուղևորվում ենք դեպի վրաց-թուրքական սահման (Կարծախի անցակետ): Դեպի Կարս տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ Ծովակ Հյուսիսո լճի կողքով։

Ժամանում Բայազեթ

Կշարունակենք մեր ճանապարհը դեպի Բայազետ:

Գիշերակացը հյուրանոցում:

Օր 2: Առաջին Ճամբար / 3200 մ /

Բայազետի հյուրանոցից մեքենաներով կսկսենք մոտենալ Մասիսին: Մեքենան մեզ կհասցնի մինչև 2200 մ բարձրություն: Այստեղից մինչև 3200 մ կլինի քայլարշավ (4-5 ժամ): Ծանր իրերը տեղափոխվելու են ձիերով:

Արարատի առաջին ճամբար

Գիշերակացը՝ վրաններում:

Օր 3: Երկրորդ ճամբար /  4200 մ /

Առավոտյան նախաճաշից հետո սկսում ենք վերելքն առաջին ճամբարից (3200մ) դեպի երկրորդ ճամբար (4200մ): Վերելքը տևում է մոտ 4-ից 5 ժամ: Ծանր իրերը տեղափոխվում են ձիերով:

Վերելք Արարատ

Գիշերակացը՝ վրաններում:

Oր 4: Արարատի գագաթ / 5165 մ / – Վերադարձ Բայազեթ

Գիշերը սկսում ենք վերելքը դեպի գագաթ (6-7 ժամ): Գագաթից վերադառնում ենք 4200 մ, հանգստանում ենք, հավաքում ենք իրերը և իջնում մինչև 2200 մ, որտեղից մեքենաներով ուղևորվում ենք դեպի Բայազեթ:

Վերելք Արարատ

Գիշերակացը Բայազեթում՝ հյուրանոցում:

Օր 7: Բայազետ – Երևան

Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք դեպի վրաց-թուրքական սահման։

Երևան / Լուսանկարիչ: Գևորգ Ավետիսյան

Վերադարձ Երևան:

 

Ուղևորության արժեքը՝ 670$ (համարժեք դրամ)

Արժեքի մեջ ներառված է`

Եթե ​​պատրաստվում եք մասնակցել Արարատ լեռան վերելքին, ապա անպայման կարդացեք մեր օգտակար հոդվածները.

Ինչպես պատրաստվել Արարատի վերելքին

Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ

 

6 պատճառ, թե ինչո՞ւ պետք է բարձրանալ Արարատ հենց մեզ հետ

  1. Մենք մասնագիտացված ենք արշավների և լեռնագնացության բնագավառում
  2. Կազմակերպել ենք 3 000-ից ավել արշավ և լեռնային վերելք Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս
  3. Արդեն իսկ 400-ից ավել մասնակիցներ մեզ հետ բարձրացել են Արարատի գագաթ
  4. Խումբը ղեկավարում են միայն փորձառու լեռնային ուղեկցորդները
  5. Աշխատում ենք տեղացիների հետ, ովքեր ունեն Արարատի վերելքի կազմակերպման երկար տարիների փորձ
  6. Ողջ տարվա ընթացքում կազմակերպում ենք նախապատրաստական վերելքներ, բոլոր մասնակիցների հարցերին տալիս ենք սպառիչ պատասխաններ՝ գործնականում՝ փորձի փոխանակման միջոցով

Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին

Մեր առաջիկա արշավները