info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Աստղիկ Բաբալարյան

Աստղիկ Բաբալարյան

Աստղիկ Բաբալարյան

Աստղիկ Բաբալարյան ՝ բնության գրկում լինել սիրել է դեռ մանկուց, երբ Խնձորեսկում հորաքրոջ հետ գնում էին փոքրիկ արշավների։

Ամեն ինչ՝ հանուն արշավների

Արշավների ժամանակ ես վերագտնում եմ մանկության ժամանակ Խնձորեսկի ձորերում անցկացրած վայրի ազատության զգացումը։ Իմ կյանքում փոխվել է այն, որ ես գտել եմ իմ այն հոբբին, որից երբեք չեմ ձանձրանա, որը, ի տարբերություն, մյուս հոբբիների մշտական է ու անփոխարինել։ Այն ինձ մշտապես նոր մարտահրավերներ է նետում թե՛ ֆիզիկական, թե՛ ֆինանսական ))) Ասել է թե ողջ հայությունը՝ ինչ անում ենք երեխեքի համար ենք անում, իսկ ես` արշավների ))))

Աստղիկ Բաբալարյան

Լեռներն ինքս ինձ մաքսիմալ մոտենալու ամենակարճ ճանապարհն են։ Ես լեռներում սիրում եմ լուռ քայլել, ինչի պատճառով շատերի վրա թողնում եմ գոռոզ մարդու տպավորություն։ Իսկ իրականում ուղղակի չեմ կարողանում ինձ ստիպել ու խոսել։ Լեռները այն միակ տեղն են Երկիր մոլորակի վրա, որտեղ սիրտս, միտքս ու հոգիս քաոտիկ ներդաշնակ են զգում։ Հատկապես սիրում եմ լեռնային արշավները, որոնց ժամանակ առօրեական զրույցները չափազանց սխալ ձայնային ալիքների վրա են թվում։ Դե չեմ ասում նաև այն մասին, որ լեռներում հանդիպում ես ամենահիասքանչ մարդկանց։

Ձմեռային Սմբատաբերդը

Բնության հետ ծանոթացել եմ դեռ մանուկ հասակից։ Ես Խնձորեսկից եմ, և հորաքույրս ամեն ամառ մեզ տանում էր ձորերով, իմիջայլոց, մեզ դեռ այդ տարիքից սովորեցնում էր հավաքել ուրիշների թափած աղբը։ Մի անգամ նույնիսկ Հովազաձորի գերիներից ոգևորված գնացինք եռօրյա վայրի գիշերակացի)))

Աստղիկ Բաբալարյան

Իսկ արդեն հասուն տարիքում, առաջին անգամ արշավի մասնակցեցի 2016 թվականին։ Սմբատաբերդ՝ փետրվար ամիսն էր, ձյուն, թաց ու ցուրտ ))) Որքան էլ փորձել էի հնարավորինս պատրաստված գնալ, շատ անհաջող կոշիկներ ունեի, որոնք ամբողջ ճանապարհին ցավացնում էին։ Իսկ հետո հագա լրացուցիչ կոշիկներս, որոնք հեչ ձմեռային չէին, ու ճըփ-ճըլըփ քայլում էի՝ արդեն ցավացող ոտքերով։ Բայց, միևնույն է, զգացողություններն այնքան վերջն էին, որ էլ հետդարձի ճանապարհ չկար :)

Արարատն ու Ալպերը

Միանշանակ Արարատի վերելքն ամենատպավորիչն էր, որովհետև իմ առաջին 5000+ լեռն էր ու նման էր քննության։ Շատերի նման ես էլ մտածում էի, որ Արարատի գագաթին հասնելը բխում էր հայի պատմական ցավոտ հիշողություններից։ Կարծում էի, որ հենց դա էր ինձ հուզելու։

Աստղիկ Բաբալարյան

Դպրոցական էի ու քույրերիս հետ մի սիրելի ֆիլմ ունեինք, կոչվում էր «Հայդի»։ Ֆիլմը պատմում էր Շվեյցարիայի Ալպերում ծնված մի 8 տարեկան աղջկա մասին, ում իր կամքին հակառակ տարել էին Ֆրանկֆուրտ։ Իսկ նա կարոտում էր լեռները ու ուզում էր նորից հետ գնալ ալպյան պապական գյուղը։ Երբ հասանք Արարատի ստորոտին, նայեցի Արարատին ու միանգամից Հայդին եկավ մտքիս, հիշեցի ամենահետաքրքիրը։ Հենց նույն պահին մեր տեղացի ուղեկցորդն ասաց՝ «դե հայդե»․․․ Հայդի հերոսուհու նման էլի․․․ :)

Արարատը բարձրացա ու ասես Հայդին տուն գնաց․․․

Ես՝ ArmGeo-ում

Տիգրան Վարագին ֆեյսբուքով դեռ վաղուց էի հետևում՝ իմ ընկերների ցանկում էր։ Սակայն այդ ընթացքում այլ արշավական խմբի հետ էի արշավների գնում։ Բնավորության մի տարօրինակ գիծ ունեմ՝ չեմ կարողանում մի քանի խմբերի հետ արշավների գնալ։

Աստղիկ Բաբալարյան

Բայց ստացվեց այնպես, որ ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով իմ խմբի արշավները դադարեցին, ու այդ ընթացքում էլ որոշեցի միանալ ArmGeo -ի արշավներին։ 2018 թիվն էր` Տապալոց լեռան արշավը։

Արշավականները ․․․

Դժվար է հստակ սահմանում տալ, որովհետև նրանք բոլորը տարբեր են, բայց եթե նույնիսկ նրանք չեն դառնում քո ամենամոտ ընկերները, միևնույն է նրանք քո մարդիկ են ու դուք նույն հաճախականության վրա եք։

Լեռներում մնում են այն մարդիկ, ովքեր ներդաշնակ են լեռների անհարմարության հետ ու դա նման է բնական ընտրության)) Երբեք պետք չէ խաբվել ինստագրամյան նկարներին ու ընդունել, որ արշավները միշտ չէ, որ թույն են անցնում՝ լինում են շատ անհարմար, ցավոտ, ամաչելու ու ծիծաղալու պահեր․..

Աստղիկ Բաբալարյան

Առաջին անգամ արշավի գնացեք մենակ, հակառակ դեպքում այդպես էլ չես իմանա ինչը հավանեցիր՝ լեռները, թե ընկերների հետ անցկացրած ժամանակը։

Մեր ակումբի անդամները