info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Բաբկեն Արզումանյան

Մասնագիտությամբ օպերատոր և լուսանկարիչ եմ: Լուսանկարչությամբ զբաղվում եմ 7 տարի:

Ինձ համար նախընտրելի ժանր է դիմանկարը, չնայած բնությունը զգալը, իհարկե, նույնպես անչափ հաճելի է: Դասական դիմանկարի կողմակից եմ ու սիրում եմ հենց բնական էմոցիաներ ու կյանք, ոչ մի ֆոտոսեսիա:

Լուսանկարչությունը փոխկապակցված է կյանքի բոլոր մնացած բաղադրիչների հետ

Արշավում եմ 2014 թվականից: Լուսանկարչության ու արշավների կապը շատ մեծ եմ համարում, նախ որովհետև լուսանկարչությունը փոխկապակցված է կյանքի բոլոր մնացած բաղադրիչների հետ, իսկ արշավներն ու ճանապարհորդությունները , հատկապես դժվար ու հեռավորները, անգնահատելի բնության երևույթ են, որը  քչերին ծանոթ տեսարանների ու աննման մարդկանց հետ է ծանոթացնում, բացում մտահորիզոնն ու ստիպում սիրել Հայաստանը:

Մեր ակումբի անդամները