info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Թռիչք օդապարիկով / Բացահայտիր Հայաստանը երկնքից

Թռիչք օդապարիկով

Թռիչք օդապարիկով

Հրավիրում ենք Ձեզ մասնակցել մեր՝ թռիչք օդապարիկով փորձառությանը, որը հնարավորություն կտա վայելել երկիրը թռչնի թռիչքի բարձրությունից։ Սա էքստրեմալ, բայց շատ հետաքրքիր տուրիզմի տեսակ է։

Armenian Geographic-ն առաջարկում է բացահայատել Հայաստանը՝ նոր հորիզոնից:

Թռիչք օդապարիկով

Թռիչքների օրերն ընտրվում են հաշվի առնելով եղանակային պայմաններն ու հաճախորդի հարմարավետությունը: Մասնակցության համար հատուկ պատրաստվածություն անհրաժեշտ չէ: Թռիչքի վայրը ևս կախված է եղանակային պայմաններից, սակայն հիմնական ուղղությունը Գառնին է:

Մեքենայով կհասնենք մեկնարկի կետ, որից հետո մասնակիցները կունենան 30 րոպե տևողությամբ նախապատրաստական ցուցումներ, այնուհետև հրահանգիչը կպատասխանի Ձեր բոլոր հարցերին:

Թռիչքները տևում են 1 ժամ (քամու ուղղությունից կախված՝ կարող է տևել 40-90 րոպե)։ Ծրագրի  տևողությունը 4-5 ժամ է՝ արևածագից 1-2 ժամ հետո, մինչև 1000 մ բարձրությամբ:

Գործում են մասնակցության անհատական և խմբային տարբերակներ՝

Արժեքն իր մեջ ներառում է՝

 

* Անչափահաս երեխաներին պետք է ուղեկցեն ծնողները (մինչև 12 տարեկան 42 500 դրամ)։
* 100 կգ-ը գերազանցող ուղևորների համար գործում է 40 000 դրամ հավելավճար:

Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 51 65 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։

Առաջիկա արշավներ