info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Վերելք Էլբրուս 2024

Վերելք Էլբրուս

Վերելք Էլբրուս

2024 թվականին իրականացնելու ենք վերելք դեպի Եվրոպայի ամենաբարձր կետը՝ Էլբրուս լեռ։

Էլբրուս լեռը տեղակայված է Կաբարդա-Բալկարիայի և Կարաչայ-Չերքեզիայի սահմանագլխին։ Այն հանդիսանում է հայտնի «7 հրաբուխ»-ներից մեկը և ներառված է մեր «աշխարհի 7 հրաբուխ» նախագծում։

Քանի որ լեռն ունի երկու գագաթ՝ Արևմտյան (5642մ) և Արևելյան (5621մ), այն հաճախ անվանում են երկգլխանի։

Ամեն տարի Էլբրուսն իր գեղեցկության և ձգողականության շնորհիվ հազարավոր լեռնագնացների է գրավում դեպի իր գագաթ։ Մենք ևս բացառություն չենք, և այս տարի նույնպես պլանավորում ենք կանգնել Եվրոպայի ամենաբարձր գագաթին։

Վերելքն իրականացնելու ենք կլասիկ երթուղով՝ Հարավից։

Վերելքին մասնակցելու համար բարձրալեռնային փորձը պարտադիր է։

Ալպինիստական բարդությունը՝ 1B

Արշավի տևողությունը՝ 6 օր

Արշավի ամսաթիվը՝ 24-30․08․2024

Ծանոթացեք ծրագրին ըստ օրերի.

Օր 1: Երևան – Էլբրուսի ստորոտ

Առաջին օրը վաղ առավոտյան Երևանից կուղևորվենք դեպի Էլբրուս։ Անցնելով հայ-վրացական և վրաց-ռուսական սահմանը կուղևորվենք դեպի Ազաու գյուղ, որտեղ կտեղավորվենք հարմարավետ հյուրատանը և կպատրաստվենք վերելքին։

Վերելք Էլբրուս

Օր 2։ Ազաու – լեռնային կացարան

Վաղ առավոտյան ճոպանուղով կբարձրանանք մինչև 3700 մետր բարձրություն։
Այստեղից կքայլենք դեպի մեր կացարան, որը տեղակայված է 4100 մետրի վրա։

Օր 3: Կլիմայավարժեցում

Ինչպես գիտենք կլիմայավարժեցումը շատ կարևոր է բարձր լեռներում և հաջող վերելքի գրավական է հանդիսանում։ Այդ պատճառով առանձին օր ենք հատկացնում դրան։ Առավոտյան կբարձրանանք դեպի Պաստուխովի ժայռ (4700մ) և կվերդառնանք 4100 մետր բարձրության վրա գտնվող կացարան։

Վերելք Էլբրուս / Լուսնկարը՝ Տիգրան Վարագի

Օր 4: Հանգստի օր

Կլիմայավարժեցումից հետո ազատ օր կունենանք ճամբարում, որի ընթացքում կհասցնենք հանգստանալ ու օրգանիզմն էլ ավելի լավ պատրաստել սպասվող վերելքին։

Վերելք Էլբրուս / Լուսանկարը՝ Սիփան Գրիգի

Օր 5: Վերելք Էլբրուս լեռան գագաթ

Գիշերը սկսում ենք մեր վերելքը դեպի Էլբրուսի գագաթ։ 4100 մետրից՝ հավաքելով գրեթե 1600 մետր բարձրություն կհասնենք Էլբրուս լեռան գագաթ (5642մ), որից հետո կվերադառնանք լեռնային կացարան, կհավաքենք իրերն ու կշարունակենք դեպի Ազաու։
Գիշերակացը հյուրանոցում։

Վերելք Էլբրուս / Լուսանկարը՝ Սիփան Գրիգի

Օր 6: Վերադարձ

Վաղ առավոտյան, նախաճաշից հետո, շարժվում ենք դեպի Երևան։

Վերելք Էլբրուս / Լուսանկարը՝ Սիփան Գրիգի

Օր 7։ Պահուստային օր

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 6 օրում, սակայն լեռնային պայմաններում շատ կարևոր է պահուստային օրը՝ վատ եղանակի դեպքում ծրագրային փոփոխության համար։

Էլբրուս

 

Արժեքը՝ 890 $

Արժեքը ներառում է՝

Արժեքը չի ներառում՝

Վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ

Էլբրուս ուղևորվելուց առաջ մասնակիցների հետ կլինեն լեռնային վերելքներ Հայաստանի տարածքում: Վերելքին կարող են մասնակցել միայն լեռնային փորձ ունեցողները։

Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։

Առաջիկա արշավներ