info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Վերելք Խուստուփ լեռ

Խուստուփ

Խուստուփ լեռ

Մայիսի 18-ից 19-ը բարձրանում ենք Խուստուփ – Կատարի լեռնաշղթայի ամենաբարձր կետը՝ Խուստուփ լեռ (3201 մ): Խուստուփ լեռան վերելքներ իրականացնում ենք 2013 թ․-ից։ Հարյուրավոր մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ։

Խուստուփը լեռը դեռ հին ժամանակներից եղել է աղոթատեղի և ուխտագնացության վայր: Իզուր չէ, ժողովուրդը տվել նրան Ճգնավոր անունը։ Այժմ այն իր վեհաշուք տեսքով դեպի իրեն է կանչում լեռների սիրահարներին։

Խուստուփ լեռ / Լուսանկարը՝ Արմեն Բալքչյանի

Օր 1: Երևան – Կապան – Բաղաբուրջ

Առավոտյան Երևանից շարժվում ենք Կապան։ Ճամապարհին ունենալու ենք կանգառ Վայքում (Food court): Կապանից ուղևորվում ենք Բաղաբուրջ գյուղ և ամենագնաց մեքենաներով սկսում վերելքը սարն ի վեր։ Խուստուփի լանջին՝ ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա, գտնվում է ճամբարատեղին, որտեղ էլ կտեղադրվեն մեր վրանները։

Վրանատեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Խուստուփի ժայռոտ գագաթը։

Գիշերակացը վրաններում։ Վրանները տրամադրում են մենք։

Երեկոյան ժամանց խարույկի շուրջ / Լուսանկարը՝ Սիփան Գրիգի

Օր 2: Վերելք Խուստուփ լեռ

Վաղ առավոտյան շարժվում ենք վրանային ճամբարից դեպի գագաթ: Վերելքը տևում է 5-6 ժամ։ Գագաթից բացվում է տեսարան դեպի Ողջիի կիրճն ու Կապան քաղաքը, Զանգեզուրի, Մեղրու և Բարգուշատի լեռները։

Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1200 մ

Խուստուփ լեռ

Օրվա երկրորդ կեսին վերադառնում ենք վրանների մոտ: Հավաքում ենք իրերը և ուղևորվում դեպի Երևան:

Արշավն իրականացվելու է ամենագնաց մեքենաներով։

Mitsubishi Delica

Կարող եք բերել ձեր սնունդը կամ միանալ ընդհանուր առևտրին։

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝

Քնապարկ և ներքնակ չունենալու դեպքում, կարող ենք տրամադրել նաև վարձակալությամբ՝ երկուսը միասին 5000 դրամ:

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):

Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։

Հանդիպման վայրը` Կոմիտասի «Սիթի»
Հանդիպման ժամը` 7։00
Մասնակցության արժեքը` 32 000 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝

Ինչպե՞ս գրանցվել՝

Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը –  https://bit.ly/4d5kEIO
Քայլ 3։ Կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին՝Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ  հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև ապրիլի 30-ը ժամը 12։00։ Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Առաջիկա արշավներ