info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Վերելք Խուստուփ / Վերին Վաչագանից

Վերելք Խուստուփ

Վերելք Խուստուփ

Մայիսի 9-ից 11-ը բարձրանում ենք Խուստուփ – Կատարի լեռնաշղթայի ամենաբարձր կետը՝ Խուստուփ լեռ (3201 մ): Այս անգամ առաջարկում ենք միանալ Վերին Վաչագանի կողմից իրականացվող վերելքին։
Այս երթուղին շատ ավելի գեղեցիկ է քան Բաղաբուրջինը, սակայն հաշվի առեք, որ այն դժվարամատչելի է և մասնակցել կարող են միայն արշավային փորձ ունեցողները։
Այստեղից Խուստուփն ավելի գեղեցիկ ու տպավորիչ տեսք ունի, քանի որ հարաբերական բարձրությունն ավելի մեծ է։ Դեպի գագաթ տանող ճանապարհի մեծ մասն անցնում է խիտ անտառներով։

Օր 1: Երևան – Կապան – Վերին Վաչագան

Առավոտյան Երևանից շարժվում ենք Կապան։ Ճամապարհին ունենալու ենք կանգառ Վայքում (Food court): Կապանից ուղևորվում ենք Վերին Վաչագան գյուղ և ամենագնաց մեքենաներով սկսում վերելքը սարն ի վեր։
Վրանատեղիից բացվում է հիանալի տեսարան դեպի Խուստուփի ժայռոտ գագաթը։

Վերելք Խուստուփ / Լուսանկարը՝ Սիփան Գրիգի

Երեկոյան ժամանց խարույկի շուրջ։
Գիշերակացը վրաններում։
Վրանները տրամադրում են մենք։

Օր 2: Վերելք Խուստուփ լեռ

Վաղ առավոտյան շարժվում ենք վրանային ճամբարից դեպի գագաթ: Գագաթից բացվում է տեսարան դեպի Ողջիի կիրճն ու Կապան քաղաքը, Զանգեզուրի, Մեղրու և Բարգուշատի լեռները։

Խուստուփ լեռ / Լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի

Երթուղու երկարությունը՝ 22 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 2 000 մ
Երեկոյան վերադառնում ենք վրանների մոտ:

Օր 3։ Վերին Վաչագան – Բաղաբերդ – Երևան

Առավոտյան հավաքում ենք վրանները և ուղևորվում դեպի Երևան։ Ճանապարհին կունենանք կանգառ Ողջի գետի հովտում և կիրականացնենք թեթև արշավ դեպի Սյունիքի պատմական նշանավոր կառույց հանդիսացող Բաղաբերդ։

Վերելք Խուստուփ

Սնունդը կարող եք բերել ձեր հետ կամ միանալ ընդհանուր առևտրին։
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝

Քնապարկ և ներքնակ չունենալու դեպքում, կարող ենք տրամադրել նաև վարձակալությամբ՝ երկուսը միասին 5 000 դրամ:

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):

Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։

Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 6։30
Մասնակցության արժեքը` 35 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ (4X4 ամենագնաց մեքենաներ)
Ուղեկցորդների ծառայություն
Վրանների տրամադրում
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 հեռախոսահամարով կամ գրեք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը – https://bit.ly/4d5kEIO
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։

Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև մայիսի 5-ը։ Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Մեր առաջիկա արշավները